•   Программы за неделю
        Прямая трансляция
      англ
      англ
       
      арм
      арм
       
      рус
      рус
       
      Логин
      Регистрация
      x

      Адрес эл. почты
      Password


      Забыли пароль?
      В корзине: 0 предметов
  • Май 24, 2012
    • Главная |
    • Программы |
      • Акунк
      • Мировоззрение
      • Размышления
      • Ежедневная программа Гандзасар (арм.)
      • Ежедневная программа Гандзасар (рус.)
      • Духовные беседы
      • Армянские композиторы и исполнители
      • Всемирная классическая музыка
      • Музыкальный мост
      • Зеркало
      • Родительское собрание
      • Час сказок
      • Путешествие в стране знаний
      • Армянские перспективы
      • Страницы армянской истории
      • Армянские монастыри и святые места
      • Программы А-Я
    • Архив |
    • Фильмы |
    • Магазин Вэм |
    • О Вэме |
    • Связаться с нами |
    • Спонсировать
    • Разделы
    • Новости
    • Книги
    • Музыка
    • Мнение
    • Блоги
    • Вэм клуб
    • Услуги
    • Сообщество
    • Подкасты
    • RSS
    • Бюллетень
    • Вэм Mobile
    • Друзья
    • Программы
    • Акунк
      Мировоззрение
      Размышления
      Ежедневная программа Гандзасар (арм.)
      Ежедневная программа Гандзасар (рус.)
      Духовные беседы
      Армянские композиторы и исполнители
      Всемирная классическая музыка
      Музыкальный мост
      Зеркало
      Родительское собрание
      Час сказок
      Путешествие в стране знаний
      Армянские перспективы
      Страницы армянской истории
      Армянские монастыри и святые места
    • Программы А-Я
    Мнение
    Գրա՞վ, թե՞ գրավական

    Ամիսներ առաջ լույս տեսավ տպագրության պատրաստվող  ինքնակենսագրական գրքիս մի հատվածը` վերնագրված` «Մահվան ապրեցնող աղոթքը»:
    Գրքիս այս հատվածը շատ թանկ է ինձ համար: Նկատի ունեմ նրա ոչ միայն կենսագրական նշանակությունը, այլև նրանում բարոյական այն արժեքների վերհանումը, որոնք իրենց ներսում բազմաթիվ շերտեր ունեն, որ դեռ մտադիր եմ բանալ: Ձեռնարկելիք աշխատանքիս համար մեծ օգնություն ու խթան են այն գրավոր ու բանավոր սրտառուչ արձագանքները, որոնք ստացա այս հրապարակման լույսընծայման առիթով: 
    Բազմաթիվ ծանոթ ու անծանոթ ընթերցողներ զարմաքով պատմեցին,  որ իրենք էլ երբեք չեն երդվել` անգամ հատուկ չանդրադառնալով դրան: Պարզապես նրանց քրիստոնեական բնազդն է ճիշտ գործել: Չերդվելը բարեպաշտություն է, ինքնահարգանք:
    «Ձեր խոսքը լինի` այոն` այո և ոչը` ոչ. որովհետև դրանից ավելին չարից է»: Մատթեոս, 5:37: Շատերը երդվելը շփոթում են խոստում տալու հետ: Բայց խոստանալն, իհարկե, բոլորովին այլ բան է: Այն կարող է անընդունելի լինել, պախարակվել անազնվության, խոստումը չպահելու դեպքում, ինչը միանգամայն այլ հարթության խնդիր ու զրույցի առարկա է: Մինչդեռ երդումը, հատկապես` ինչ-որ բանով, որևէ մարդու կամ երևույթի «գրավադրմամբ» (ասենք` ծնողի արևը կամ գերեզմանը. ի~նչ սրբապղծություն), զուտ կռապաշտական դրսևորում է: «Յանցավոր է այն մարդը, որ լսում է մէկի երդումը, վկայ է լինում դրան, տեսնում է դա կամ դրան տեղյակ է լինում և այդ մասին չի յայտնում: Այդ մարդը մեղքի տակ է ընկնում»: Ղևտական, 5:1:
    Իսկ մտածել եք արդյոք այն զավեշտալի իրողության մասին, որ քրիստոնեական երկրի նախագահն իր պաշտոնավարությունը սկսում է ոչ քրիստոնեական (եթե մեղմ լինեմ ու չասեմ` հակաքրիստոնեական)` երդման արարողությամբ: Նորընտիր նախագահը երդվում է` ձեռքը դնելով Սահմանադրության, ինչպես նաև Սուրբ գրության վրա, որը մերժում է երդումը: Կա երկիր, որն ավելի առաջ են անցել. նախագահն իր
    «թագադրման օրը» երդվում է Սուրբ երրորդությամբ… Իսկ եթե այնուամենայնիվ կա վստահություն ներշնչելու խնդիր՞ը: Սուրբ գիրքը ոչ մի հարց անպատասխան չի թողնում: Նման դեպքում մարդու և Աստծո, մարդու և իր նմանի միջև հարաբերություններում դրվում է ուխտը: Երբ Աստված ուզում է, որ մարդը հավատա իրեն ու վստահի, չի երդվում, այլ ուխտ է կապում նրա հետ (հիշենք մեծ ջրհեղեղին հաջորդած ծիածանը, որը Աստծո ուխտի ոչ թե գրավն էր, այլ գրավականը` կապված ուխտի մասին հիշեցնող նշանը): Ուխտն, ի հակադրություն երդման, իր խորքում խիստ քրիստոնեական, խոհեմ ու գիտակցված երևեւյթ է:  Պատահական չէ, որ «Ուխտ» են կոչվում Աստվածաշնչի հին ու նոր կտակարանները` «Հին ուխտ», «Նոր ուխտ»: 
    Այս հրապարակման շուրջ ծավալված գրավոր ու բանավոր քննարկումները այս և նման երևույթների առավել խորքային ուսումնասիրման պատճառ հանդիսացան, ինչի համար մեկ անգամ ևս` շնորհակալություն:


    Ռազմիկ  Մարկոսյան

     

    www.hetq.am

    Пожалуйста войдите в систему, чтобы оставить комментарий

    Адрес эл. почты
    Пароль
    Забыли пароль?
    Еще не стали участником?  Зарегистрируйтесь сейчас!
     

  • Спонсировать Вэм  |  Прислать идеи  |  Замечания  |  Карта сайта  |  Контакты
    © 2012 Vem Radio. Developed by Smart Systems LLC
  •