Լիբրետոն գրված է Ալեքսանդր Պուշկինի «Բորիս Գոդունով» ողբերգության սյուժեի հիման վրա, սակայն կոմպոզիտորն օգտվել է նաև մի շարք պատմագիտական հոդվածներից և Նիկոլայ Կարամզինի «Ռուսական պետության պատմությունը» աշխատությունից: Մուսորգսկին օպերայի առաջին խմբագրումն ավարտին հասցրել է 1869 թվականին, իսկ երկրորդը՝ 1872-ին։ Օպերան առաջին անգամ բեմադրվել է 1874 թ. հունվարի 27-ին Սանկտ- Պետերբուրգի Մարիինյան թատրոնում։
Կենդանի ջուր, կենդանի ջրի աղբյուր․ այն տալիս է ֆիզիկապես կամ հոգեպես մաքրվելու հնարավորություն, ուժ։ Բուժող, մեռելներից հարություն տվող կամ անմահություն պարգևող կենդանի ջրի մասին առասպելը տարածված է շատ ժողովուրդների հավատալիքներում և բանահյուսության մեջ։ Իսկ աստվածաշնչյան գրքերը «կենդանի ջուր» հասկացությանն այլ իմաստ են տալիս։ Մի կողմից այն հայտնվում է որպես իրական նյութ, և հոսող ջուրը կոչվում է «կենդանի», որը մնում է թարմ և ենթակա չէ քայքայման։ Մյուս կողմից՝ հենց այս որակների շնորհիվ և որպես նյութ, առանց որի անհնար է մարդու գոյությունը, այն ձեռք է բերում ընդլայնված փոխաբերական իմաստ և դառնում բարձրագույն հոգևոր արժեքների խորհրդանիշ։