Վիեննայի արքունական օպերային թատրոնի տնօրինությունը 1822 թվականին Ֆրանց Շուբերտին օպերա է պատվիրում: Շուբերտն ընտրում է Յոզեֆ Կուպելվայզերի լիբրետոն, որի հիմքում ասույթներ են ֆրանկների թագավոր Կառլոս Մեծի և Մավրիտանիայի թագավոր Ֆիերաբրասի մասին: Սակայն հետագայում թատրոնի տնօրինությունը հրաժարվում է Ֆրանց Շուբերտի «Ֆիերաբրաս» օպերան բեմադրելու իր որոշումից:
Շուբերտն այդպես էլ չտեսավ իր օպերայի բեմադրությունը, պատվիրատուները անգամ չվճարեցին կոմպոզիտորին այդ ստեղծագործության համար: Նրա մահից 7 տարի անց՝ 1835 թվականի մայիսի 7-ին, Վիեննայի Յոզեֆշտադտի թատրոնում օպերան ներկայացվում է համերգային կատարմամբ՝ որոշ կրճատումներով: Իսկ 1897 թվականին ավստրիացի դիրիժոր և կոմպոզիտոր Ֆելիքս Մոտլը Բադենի պետական թատրոնում ներկայացնելու համար նորովի է խմբագրում «Ֆիերաբրաս» օպերան՝ ավելացնելով բալետային համարներ Շուբերտի այլ ստեղծագործություններից, որոշ համարներում էլ օգտագործելով այլ կոմպոզիտորների գործեր: Օպերայի՝ Մոտլի խմբագրած տարբերակը բավական երկար ժամանակ բեմադրվել է օպերային թատրոններում: Սակայն նրա իսկական և ամբողջական տարբերակը ներկայացվել է Վիեննայի պետական օպերային թատրոնում 1988 թվականին՝ դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի ղեկավարությամբ:
Նոր հաղորդումներ
19/04/2024
Հաղորդաշարեր