Քրիստոնեական քարոզ պատկերների և գույների միջոցով, զգայական ընկալման դերը հավատի զորացման մեջ։ Աղոթական վիճակի և հավատքային ապրումի ներկայությունը սրբապատկերի արարման ընթացքում։ Նկարչական նյութերի և մակերեսի ընտրությունը։ Հայկական սրբանկարչական ավանդույթները և տերունական ու սրբոց պատկերների «հայացումը»։
- Խոսնակ՝ Տաթև Պետրոսյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան
Հաղորդումը նվիրված է իռլանդացի դրամատուրգ և վիպագիր Շոն Օ՚Քեյսիին: Վատ տեսողության պատճառով նա այդպես էլ դպրոց չգնաց և ինքնուրույն սովորեց կարդալ և գրել: Իր առաջին պիեսները նա գրեց 20-ականներին: «Հրագիգի ստվեր»-ին հաջորդեցին «Յունոնան և Սիրամարգը», «Գութանը և աստղերը»: Երեք պիեսներն էլ նվիրված են իռլանդացի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին: Եվ այս երեք գործերում էլ կարևորը ժողովրդի, ամենաաննշան և համեստ մարդկանց հերոսական ոգու պատկերումն է:
Արիստոտելի «Տնտեսություն» աշխատության երեք կենտրոնական գաղափարները՝ ընտանիք, տնտեսություն և հասարակություն։ Ընտանիքի կարևորումը հայ մտածողության մեջ և արդի վերափոխիչ գործընթացներն ընտանիքում։ Տնտեսվարման հմտություններ և ֆինանսական գրագիտություն։ Առողջ հասարակության կառուցման համար անհրաժեշտ մարդկային որակները։
- Խոսնակ՝ Արթուր Աթանեսյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան