Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ է արծարծում՝ կենտրոնում ունենալով մարդ արարածին և նրան շրջապատող ճշմարիտ արժեքները, որոնք և կերտում են մարդու ինքնությունը։ Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնելու այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները։ Սույն նախագիծը կրթական ծրագրի տեսքով ազգային և համամարդկային արժեքների մատուցման համակարգված մի փորձ է։

Լեզուների համաշխարհային ընտանիքը։ Հայոց լեզվի ազգապահպանական գործառույթը։ Լեզվի զարգացման պայմանները։ Պետաիրավական կարգավորման մեխանիզմները։ Հայոց լեզվի պատմական շերտերը՝ գրաբար, արևմտահայերեն, դասական ուղղագրություն։ Հայերենի ուսուցման նոր մոտեցումները։ Օտար լեզուների և օտար լեզվով ուսուցում։
- Խոսնակ՝ Դավիթ Գյուրջինյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան



Մարդ, անհատ, քաղաքացի։ Քաղաքացու ձևավորումը։ Քաղաքացիական կամարտահայտման մեխանիզմները։ Պետություն-քաղաքացի հարաբերությունը։ Քաղաքացիներին ապակողմնորոշող իշխանական մանիպուլացիաները։ Քաղաքացիական անհնազանդություն։
- Խոսնակ՝ Աննա Դավթյան-Գևորգյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան



Արևմտյան մտքի շրջափուլերը։ Լուսավորության դարաշրջանի ռացիոնալիզմն ու ազատախոհությունը։ Մարդկային մտածողության հասունության և կարողությունների հանդեպ կասկածը արդի և հետարդի (մոդեռն և պոստմոդեռն) իրականության մեջ։ Մետամոդեռնիզմ և արհեստական բանականություն։ Մարդկային ինքնությանն ու արժեքներին սպառնացող վտանգները։
- Խոսնակ՝ Արամ Փախչանյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան



Մարդկանց կյանքն ու աշխարհայացքը վերափոխող գրական կոթողները։ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Միջնաբերդ» երկը։ Անանց արժեքներ։ Մշակույթների և քաղաքակրթությունների կերտումը։ Առաջնորդն իբրև ուսուցիչ և հովիվ։ Մարդկանց միավորումը սիրո միջոցով։ Այլոց դատելու և դժգոհելու փոխարեն զբաղվել ամենօրյա աշխատանքով և բարու կերտմամբ։
- Խոսնակ՝ Շուշանիկ Թամրազյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան



Մշակույթ և քաղաքակրթություն։ Մշակույթն իբրև պրոցես, մշակույթի կրողներն ու ստեղծողները։ Համաշխարհային, ազգային և քրիստոնեական մշակույթ։ Մշակութային սով և ինքնության կորուստ։ Հակամշակույթ և ենթամշակույթ։ Ժամանակակից մարտահրավերներն ու մշակույթ-հակամշակույթ հակամարտության հեռանկարները։
- Խոսնակ՝ Կարինե Յարալյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան



Ազգային հոգեբանության վրա սպիներ թողած իրադարձություններ՝ ցեղասպանություն, գաղթ, կոտորած, պատերազմ։ Հարվածներ ազգային արժանապատվությանը։ Ազգային ինքնությունը կորցնելու սպառնալիքները՝ անհետացում, ձուլում, դավանափոխություն։ Հայոց ցեղասպանությունը համաշխարհային պատմության համատեքստում։ Ինչպես պետք է հիշենք Ցեղասպանությունը։ Ցեղասպանվել, սակայն չհրաժարվել ազգային ինքնությունից ու արժեքներից։ Տրավմաների հաղթահարման մեխանիզմները։ Ազգային հոգեբանությունը փոխելու անհրաժեշտությունը։
- Խոսնակ՝ Շուշան Խաչատրյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան



Ճշմարտությունն իբրև հիմնարար արժեք։ «Ինչ է ճշմարտությունը» հռետորական և փիլիսոփայական հարցը։ Ճշմարտության որոնումը իբրև ճանաչողության ճանապարհ, մարդկային ճանաչողության սահմանափակությունը և մակարդակները։ Հիսուսի «Ես եմ ճշմարտությունը» խոսքը։ Ճշմարտության քողարկված և միևնույն ժամանակ հայտնութենական բնույթը։ Կրթական համակարգում ինքնուրույն մտածողության զարգացման անհրաժեշտությունը ձևակերպված «ճշմարտություններ» պարտադրելու փոխարեն։
Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան



Նախագծի ստեղծման անհրաժեշտությունը և դրդապատճառ հանդիսացած հասարակական գործընթացները։ Հաղորդաշարի թեմատիկ ընդգրկումը։ Հիմնարար արժեքներ։ Ազգային և համամարդկային արժեքներ։ Հայ ինքնության առանձնահատկությունները։ Արժեքներն իբրև մարդու ինքնությունը ձևավորող գործոններ։ Ազգային շահ և գաղափարախոսություն։ Ազգային ինքնության և արժեքների փոխանցումը իբրև կրթական ծրագիր։
Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան
Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

