Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Այսօր՝ Մեծ եղեռնից ավելի քան հարյուր տարի անց, այդ արյունահեղության սպառնալիքը չի վերացել. թուրքը ժամանակին չի կարողացել վերջնականապես լուծել իր առաջ դրած խնդիրը՝ «վերացնել հայն ու Հայաստանը»: 2016-ին եղեռնագործի ձեռագիրը կրկին տեսանք Թալիշում…
Վաղուց է ինձ տանջում մեղքի զգացումը Հայոց ցեղասպանության զոհերի համար: Հետո այդ զոհերին գումարվեցին Արցախյան ազատամարտի զոհերը՝ համեմատաբար այլ ենթատեքստով, 2016-ի ապրիլյան զոհերը… Արդեն քանի տարի ես սպանվում եմ զինադադար կոչված այս աճպարարության զոհ դարձած յուրաքանչյուր հայ զինվորի հետ… Եվ անընդհատ ուղեղս սղոցում է նույն հարցը. «Ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ մեզ սպանեն…»:
- Ռաֆայել Թադևոսյան