Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Հաղորդումը նվիրված է անգլիացի դրամատուրգ, 20-րդ դարի սոցիալական դրամայի հիմնադիր, վիպագիր, նաև հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակակիր Բեռնարդ Շոուին: Նրա մի շարք պիեսները, ինչպես «Խնձորներով լի սայլակը», «Տուն, որտեղ սրտեր են փշրվում», «Սուրբ Յոհաննան», «Վատ է, բայց ճիշտ է», արտահայտում են համամարդկային գաղափարներ, որոնք արդիական են նաև այսօր: Հետաքրքիր է այն փաստը, որ անգլիական բեմերում դժվարությամբ ընդունված Շոուի դրամատուրգիան լայն ճանաչում գտավ ամբողջ աշխարհում և դարձավ 19-րդ և 20-րդ դարի առաջին կեսի գրականության կենտրոնական երևույթներից մեկը:

