Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Երգչուհի, մանկավարժ Շաքե Մակարյանը հետաքրքիր կյանք է ապրել. ծնվել ու գործունեություն է ծավալել Պարսկաստանում, սովորել է Իտալիայում: Վերջին տարիներին նրա կյանքի տևական ժամանակը կապված է Հայաստանի հետ: Նա մեզ փոխանցում է իրանահայերի մշակութային կյանքի առանձին դրվագներ: Հաղորդման առիթը մեր հյուրի մոր՝ Արաքս Մակարյանի «Մոխրացած հուշեր» գիրքն է, որն օգնում է անդրադառնալ անգամ արդեն մոռացված դեպքերին ու ապրումներին: «Մեր ամենամեծ իղձն է եղել, որ գանք հայրենիք, որ մեր աչքով տեսնենք այն, ինչ մեր մեծերը միշտ ասել են»,- խոստովանում է հարգարժան հյուրը: