Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

Ջրով մկրտության հեթանոսական և քրիստոնեական ավանդույթները։ Քրիստոսի կողմից Մկրտության խորհրդի հաստատումը։ Որդեգրություն Աստծուն և անդամագրում Եկեղեցուն։ Մկրտությանը նախորդող հոգևոր պատրաստության շրջանը։ Մանկամկրտություն և մկրտություն հասուն տարիքում։ Կնքահոր առաքելությունը։
- Խոսնակ՝ Տ. Մարկոս քհն․ Մանգասարյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան

