Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
11:00 - Մեծ գաղափարներ, 12:00 - Ոսկեփորիկ, 13:00 - Արվեստի երանգներ, 14:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ (կրկնություն), 15:00 - Գրական ընտրանի (կրկնություն), 16:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն), 17:00 - Հայելի (կրկնություն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Ոսկեփորիկ, 23:00 - Մեծ գաղափարներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
ծրագրեր
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 18:00, 24:02
Երեքշաբթի 18:00, 24:02
Չորեքշաբթի 18:00, 24:02
Հինգշաբթի 18:00, 24:02
Ուրբաթ 18:00, 24:02
Շաբաթ 18:00, 24:02
Կիրակի 18:00, 24:02
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Չորեքշաբթի 19:00, 21:00
Հինգշաբթի 19:00, 21:00
«Զատիկ» մանկական հաղորդաշար
Երեքշաբթի 12:00, 22:00
Չորեքշաբթի 10:00
Կիրակի 14:00
Ակունք
Աղոթքներ
Անակնկալ հանդիպում
Հինգշաբթի 12:00, 22:00
Ուրբաթ 10:00
Կիրակի 22:00
Աշխարհայացք
Երկուշաբթի 11:00
Հինգշաբթի 14:00, 23:00
Շաբաթ 13:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 15:00
Բնանկարի հայ վարպետները
Երկուշաբթի 15:00
Ուրբաթ 11:00
Շաբաթ 15:00
Գրական ընտրանի
Ուրբաթ 15:00
Կիրակի 15:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երկուշաբթի 19:00, 21:00
Երեքշաբթի 19:00, 21:00
Իմ Եկեղեցու պատմությունը
Երեքշաբթի 14։00, 23:00
Հինգշաբթի 11։00
Շաբաթ 16:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 14:00, 23:00
Երեքշաբթի 11:00
Շաբաթ 14:00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Ուրբաթ 12:00, 22:00
Շաբաթ 17:00
Հայելի
Ուրբաթ 19:00, 21:00
Շաբաթ 19:00, 21:00
Կիրակի 19:00, 21:00
Հեքիաթի ժամ
Հիշարժան օրեր և տարեթվեր
Չորեքշաբթի 12:02, 22:00
Հինգշաբթի 10:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Երեքշաբթի 10:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Երեքշաբթի 15:00
Չորեքշաբթի 11:00
Շաբաթ 11:00, 23:00
Մեծ գաղափարներ
Հինգշաբթի 15:00
Մեր կինոն
Երկուշաբթի 09:00
Երեքշաբթի 09:00
Չորեքշաբթի 09:00
Հինգշաբթի 09:00
Ուրբաթ 09:00
Շաբաթ 09:00
Կիրակի 09:00
Մտորումներ
Երկուշաբթի 10:00
Շաբաթ 12:00, 22:00
Կիրակի 23:00
Ոսկեփորիկ
Ուրբաթ 14:00, 23:00
Սիրաքի գիրքը
Չորեքշաբթի 14:00, 23:00
Կիրակի 13:00
Սուրբ Գրքի ներածություն
Հոդվածներ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ Արտադրանք
մեր մասին
Տ. Մարկոս քհն. Մանգասարյան
Հաղորդման ժամանակացույց
Երկուշաբթի - 12:02, 22:00
Երեքշաբթի - 10:00
Կիրակի - 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ

Բաժանորդագրվել
1/1
05 Փետրվար Հայրոսի աղջկա հարությունը

Համատես ավետարանիչները ներկայացնում են Հայրոսի աղջկա հարության դրվագը, որն ընդմիջվում է արյունահոսող կնոջ բժշկության պատմությամբ:  Իր մահամերձ աղջկա փրկության համար Հայրոսը խնդրում է Հիսուսին գալ իր տունը, իսկ Հիսուսը ճանապարհին դանդաղում է և հավաքված բազմության առաջ բացահայտում գաղտնի, ծածուկ կերպով Իր զգեստի քղանցքին դիպած արյունահոսող կնոջը: Մինչ Հիսուս խաղաղությամբ արձակում է կնոջը, Հայրոսի ծառան գալիս և ասում է, որ իր դուստրը մեռավ, այլևս պետք չէ հոգնություն պատճառել վարդապետին: Ինչպիսի հուսախաբություն, ափսոսանք և աննկարագրելի ցավ պիտի զգար Հայրոսը: Եվ հենց այդ պահին է, որ Տերն ասում է. «Քաջալերվի՛ր, մի՛ վախեցիր, այլ միայն հավատա՛», ու մտնում Հայրոսի տունը:

1/1
1/1
29 Հունվար Գերգեսացի դիվահարը

Հաղորդումն անդրադառնում է Մարկոսի Ավետարանի 5-րդ, Մատթեոսի և Ղուկասի Ավետարանների 8-րդ գլուխներում արձանագրված դիվահալածության դեպքին, որը տեղի է ունեցել Գերգեսա գյուղաքաղաքում: Գերեզմաններում ապրող դիվահարը, որն անդադար ծեծում էր ինքն իրեն և չէր ենթարկվում ոչ մի զսպող գործողության, ընդառաջ է ելնում Տեր Հիսուս Քրիստոսին և, տեսնելով Աստծո Որդու զորությունը, խնդրում է հանգիստ թողնել իրեն, չտանջել: Տերը սաստում է դիվահարին, նրանից դուրս հանում բազում դևեր և, ընդառաջելով նրանց, ուղարկում խոզերի մեջ, որոնք էլ խեղդվում են լճակում: Այս իմանալով՝ գերգեսացիները խնդրում են Հիսուսին հեռանալ իրենց սահմաններից, քանի որ իրենց հետաքրքիր էր և իրենց համար կարևոր էր ոչ թե դիվահարի փրկությունն ու հանգիստ գտնելը, այլ սեփական խոզերին չկորցնելը, նյութական դժվարություն չկրելը:

 

1/1
1/1
22 Հունվար Մաս 70

Հաղորդումը պատմում է Տեր Հիսուս Քրիստոսի կողմից փոթորիկի խաղաղեցման մասին: Առաքյալները սաստիկ վախեցած դիմում են նավախելի մոտ ննջող Վարդապետին, և Տերը զարթնելով սկզբում սաստում է քամուն, ապա հանդարտեցնում ծովը: Տերը հանդիմանում է աշակերտներին՝ նրանց մեղադրելով թերահավատության մեջ:
Ի՞նչ է խորհրդանշում այս պատմությունը, ինչպե՞ս հաղթահարել փորձությունները և վախը, ի՞նչ զորություն ունի միմյանց համար աղոթք անելը. այս և այլ հարցերի պատասխանները գտնում ենք ավետարանական այս հատվածում:

 

1/1
1/1
15 Հունվար Մաս 69

Մատթեոսի Ավետարանի 13.44-52 համարներում ներկայացված է երեք առակ՝ արտի մեջ գանձ գտնող մարդու մասին, որն իր ողջ ունեցվածքը վաճառեց, որպեսզի արտը գնի, թանկարժեք մարգարիտ գտած վաճառականի մասին, որը նույնպես իր ունեցվածքը վաճառում է այդ բացառիկ մարգարիտը գնելու համար, և ձկնորսական ուռկանի մասին, որում հավաքված ամեն բան զատվելու է ձկնորսների կողմից: Առակներից հետո մեր Տերը հարցնում է աշակերտներին, թե արդյո՞ք նրանք հասկացել են ամեն բան, և եզրափակում խոսքը՝ նշելով, որ երկնքի արքայությանն աշակերտած բոլոր անձինք իրենց գանձերից կառանձնացնեն, կհանեն հինն ու նորը։ Սրանով ցույց է տրվում, որ ճշմարտության ճանապարհը բռնած մարդիկ՝ դարձի եկած քրիստոնյաները, իրենց նախկին հմտություններն ու կարողությունները ևս կօգտագործեն երկնքի արքայության համար:

1/1
1/1
08 Հունվար Մաս 68

Որոմների առակի և դրա մեկնության միջև Մատթեոս ավետարանիչը ներկայացնում է մանանեխի հատիկի և թթխմորի առակները: Մանանեխի հատիկի առակով մեր Տերը ուսուցանում է Երկնքի արքայության աճման ու զարգացման մասին: Անգամ փոքր ու աննշան թվացող քարոզչությունն ու հոգևոր առաքելությունը կարող են մեծ ու զորավոր եկեղեցու, եկեղեցական համայնքի հաստատման հիմք դառնալ: Երկնքի արքայության մասին պատմող թթխմորի առակով էլ Տերն ուսուցանում է, որ քրիստոնեական կյանք մտնող մեկը ներքին փոփոխություն է ապրում. ինչ որ մի փոքր թթխմորն է անում՝ ամբողջությամբ թթվեցնելով խմորը, նույնն էլ հավատքը:

 

1/1
1/1
25 Դեկտեմբեր Մաս 67

Հաղորդումն անդրադառնում է որոմների առակին և Տեր Հիսուս Քրիստոսի կողմից դրա մեկնությանը: Միայն Մատթեոսի Ավետարանում պահպանված այս առակով մեր Տերը տալիս է մինչև այսօր ամենից հաճախ տրվող հետևյալ հարցերի պատասխանը. «Ինչո՞ւ է Աստված հանդուրժում մեղավոր ու չար մարդկանց, և ինչպե՞ս է բացատրվում նրանց առկայությունը եկեղեցում»: Առակի մեկնության համաձայն՝ երկու գլխավոր պատճառ կա. առաջին՝ որովհետև նույնիսկ ամենավատ մարդու հետ կապ ունեցող լավ մարդիկ կան, որոնք կարող են վնաս կրել, երբ Աստված արդար դատաստանով հենց այս աշխարհում դատի նրանց, և երկրորդ՝ որովհետև, ի տարբերություն բուսական աշխարհի, հոգևոր կյանքում որոմները կարող են փոխվել ու դառնալ ցորենի առողջ ու բարի հատիկներ:

 

1/1
1/1
18 Դեկտեմբեր Մաս 66

Մատթեոս և Մարկոս ավետարանիչները ներկայացնում են այն դրվագը, որտեղ Տեր Հիսուս Քրիստոսը պատասխանում է աշակերտների այն հարցին, թե ինչու է առակներով խոսում ժողովրդի հետ: Պատասխանելիս Տեր Հիսուսը վկայակոչում է Եսայու մարգարեության 6-րդ գլխից այն հատվածը, որտեղ Տերն ասում է, որ ժողովուրդը Նրան լսելով պիտի լսի ու չլսի, նայելով պիտի նայի ու չտեսնի, որ չլինի թե դարձի գա ու փրկվի: Ինչո՞ւ է Հիսուսն այս մեջբերումն անում և ի՞նչ նկատի ունի այս խոսքը կրկնելով:
Մատթեոսի Ավետարանի այս հատվածի վերջում երանի է տրվում բոլոր նրանց, ովքեր տեսնում են, լսում ու ճանաչում Ճշմարտությունը՝ Տեր Հիսուս Քրիստոսին, Որին շատ մարգարեներ ու արդարներ տենչալով տենչացին և այդպես էլ չտեսան:

1/1
1/1
11 Դեկտեմբեր Մաս 65

Սերմնացանի առակից անմիջապես հետո Մատթեոսի Ավետարանը ներկայացնում է առաքյալների և Տեր Հիսուս Քրիստոսի հարց ու պատասխան զրույցը, որտեղ Հիսուսը բացատրում է, թե ինչու է առակներով խոսում մարդկանց հետ: Սրանից անմիջապես հետո Մատթեոս ավետարանիչը ներկայացնում է Սերմնացանի առակի մեկնաբանությունը հենց Տեր Հիսուսի կողմից: Քրիստոսը, մեկնելով առակը, շեշտում է, որ սերմն ընդունած հողի տարբեր տեսակները այն մարդիկ են, ովքեր լսում են Արքայության խոսքը և կամ չեն հասկանում, կամ շուտ ոգևորվում են և, պարարտ հող չունենալով, չորանում, կամ, աշխարհի հոգսերով ու հարստության պատրանքով տարված լինելով, կյանքի չեն կոչում արքայության մասին խոսքը, կամ էլ, պատրաստ լինելով, ընդունում են և ապրում այդ խոսքի համաձայն:

1/1
1/1
04 Դեկտեմբեր Մաս 64

Հաղորդումն անդրադառնում է Տեր Հիսուս Քրիստոսի առակներով քարոզչությանը: Քրիստոսը սկսեց խոսել առակներով այն ժամանակ, երբ հատկապես դժվարացել էր ժողովարան մտնելը՝ չորացած ձեռքով մարդու բժշկությունից հետո: Եվ առաջին առակը, որը ժողովրդի առաջ ներկայացնում է Տերը, սերմնացանի մասին առակն էր: Այս առակով Հիսուսը ներկայացնում է տարբեր իրավիճակներում Աստծո խոսքը լսող մարդկանց՝ նրանց համեմատելով չորս տեսակի հողի հետ. ա) ճամփեզր, որտեղ ընկած սերմը երկնքի թռչուններն ուտում են, բ) քարքարոտ, ապառաժ վայր, որտեղ հողը քիչ է, և արմատներ չունենալու պատճառով հասկը շուտ չորանում է, գ) փշոտ և մոլախոտերով հող, որտեղ ընկած սերմը խեղդվում է փշերի կողմից, և դ) պարարտ հող, որտեղ ընկած սերմը կարող է տարբեր չափի պտուղներ տալ:

1/1
1/1
13 Նոյեմբեր Մաս 63

Հաղորդման ընթացքում մեկնվում է Ղուկասի Ավետարանի 13.1-9 հատվածը, որտեղ խոսվում է ապաշխարության մասին: Տեր Հիսուս Քրիստոսին ներկայացնում են Երուսաղեմի տաճարում զոհաբերության ժամանակ սպանված գալիլեացիների պատմությունը, որին ի պատասխան՝ Հիսուսը խոսում է Սիլովամի աշտարակի փլման հետևանքով զոհված տասնութ հոգու մասին: Մինչև վերջ պարզ չէ, թե ինչ հանգամանքներում էին տեղի ունեցել այս դեպքերը, բայց երկու պատմության մեջ էլ պարզ է մեկ բան. թե՛ սպանված գալիլեացիները և թե՛ զոհված երուսաղեմացիները հասարակության աչքին մեղավոր մարդիկ էին, ովքեր իրենց վերահաս պատիժն էին ստացել: Տեր Հիսուս Քրիստոսը համաձայն չէր այս մտքին:
Հաղորդման վերջում ներկայացվում է անպտուղ թզենու մասին միայն Ղուկասի Ավետարանում պահպանված առակը:

 

1/1
1/1
06 Նոյեմբեր Մաս 62

Հաղորդումն անդրադառնում է փարիսեցիներին հատուկ ամենատարածված մեղքին՝ կեղծավորությանը: Տեր Հիսուս Քրիստոսը զգուշացնում է Իր աշակերտներին հեռու մնալ կեղծավորության խմորից, որը շատ աննկատ և արագ կերպով է վարակում մարդուն:
Տեր Հիսուս Քրիստոսն ապա կոչ է անում չվախենալ փարիսեցիներից և առհասարակ որևէ մեկից, որ կարող է միայն մարդու մարմինը սպանել, և հորդորում է վախենալ միայն Նրանից, Ով իշխանություն ունի նաև մարդու հոգու վրա:

 

1/1
1/1
30 Հոկտեմբեր Մաս 61

Ղուկասի Ավետարանի 11:45-54 համարներում ներկայացվում են օրենսգետներին հասցեագրված վայերը: Տեր Հիսուս Քրիստոսը դատապարտում է օրենսգետներին՝ մարդկանց ուսերին ծանր բեռներ դնելու և մատով անգամ այդ բեռներին չդիպչելու մեջ, մարգարեներին շիրիմներ պատրաստելու, բայց այդ մարգարեներին չընդունելու, գիտության բանալիները պահելու և արքայություն մտնելու հնարավորություն մարդկանց չտալու մեջ:

1/1
1/1
09 Հոկտեմբեր Մաս 60

Ղուկասի Ավետարանի 11.35-54 համարներում ներկայացվում են Տեր Հիսուս Քրիստոսի հասցեագրած վայերը փարիսեցիներին և օրենսգետներին: Փարիսեցիներին մեր Տերը մեղադրում է արտաքինին ներքինից ավելի մեծ ուշադրություն դարձնելու, ձևական մանր օրենքները պահելով`Աստծո Սերն ու Արդարությունն անտեսելու և ժողովարաններում պատվո աթոռները նախընտրելու ու հրապարակներում առաջին ողջույնը ստանալու համար: Նույն այս մեղադրանքներն այսօրվա բոլոր քրիստոնյաներին պետք է զգոն պահեն՝ նույն իրավիճակում չհայտնվելու համար:

 

1/1
1/1
02 Հոկտեմբեր Մաս 59

Հաղորդումը պատմում է Քրիստոսի մոր և եղբայրների մասին: Նրանք եկել էին Քրիստոսին հանդիպելու: Իսկ Քրիստոսն ասում է, որ Իր քույրերն ու եղբայրները և մայրը բոլոր նրանք են, ովքեր կկատարեն Իր Հոր կամքը, որ երկնքում է: Այս խոսքով մեզ՝ այսօրվա քրիստոնյաներիս, ամենամեծ խոստումներից մեկն է տրվում՝ Տեր Հիսուս Քրիստոսին եղբայր կամ քույր լինելու, մեր Փրկչի հետ հոգևոր ամենասերտ կապն ունենալու: Հաղորդման ընթացքում խոսվում է նաև այն մասին, թե ովքեր էին «Հիսուսի եղբայրներ» կոչվածները. արդյո՞ք Նրա հարազատ եղբայրներն էին, թե պարզապես ազգականներ կամ այլ անձինք:

 

1/1
1/1
25 Սեպտեմբեր Մաս 58

Հաղորդումը պատմում է այն մասին, թե ինչպես փարիսեցիներն ու օրենսգետները  Տեր Հիսուս Քրիստոսից խնդրեցին Աստծո Օծյալը Նրա լինելու փաստը հաստատող երկնային մի նշան: Զարմանալիորեն ո՛չ փարիսեցիների, ո՛չ օրենսգետների և ո՛չ էլ մնացած հրեաների համար բավական չէին Հիսուսի կատարած բոլոր մեծագործությունները: Ի պատասխան այդ հարցի՝ Հիսուսը սաստող տոնով ասում է, որ չար և շնացող այս ազգին այլ նշան չի տրվելու՝ բացի Հովնան մարգարեի և հարավի դշխոյի՝ Սաբայի թագուհու՝ Սողոմոն արքային այցելելու նշանից: Ի՞նչ խորհուրդ և պատգամ ունեն այս երկու պատմական օրինակները հրեաների և այսօրվա քրիստոնյաների համար: Այս և այլ հարցերի պատասխաններն են հնչում հաղորդման ընթացքում:

1/1
1/1
18 Սեպտեմբեր Մաս 57

Հաղորդման սկզբում մեկնաբանվում է Սուրբ Հոգու դեմ հայհոյանքի մասին Տեր Հիսուս Քրիստոսի կանխազգուշացումը: Սուրբ Հոգու դեմ հայհոյանքն Աստծո զորությամբ գործված գործերի մերժումն է կամ դրանց՝ այլ զորության վերագրումը: Սուրբ Հոգու դեմ հայհոյանքը նաև աստվածային շնորհի միջոցով փրկության հասնելու մերժումն է:
Հաղորդման երկրորդ մասում խոսվում է պիղծ ոգու վերադարձի մասին, երբ մարդը, որը մաքրվել է չար ոգուց, իր անգործության, առաքինություններից հեռու լինելու պատճառով դատապարտվում է պիղծ ոգու վերադարձին: Այս անգամ, սակայն, Ավետարանն ասում է, որ նույն այդ պիղծ ոգին վերադառնում է՝ իր հետ բերելով իր նման յոթ այլ դև ևս:

1/1
1/1
11 Սեպտեմբեր Մաս 56

Հաղորդման սկզբում անդրադարձ է կատարվում Ղուկ. 8:1-3 հատվածին, որտեղ պատմվում է Տեր Հիսուս Քրիստոսին հետևող և իրենց նյութական կարողությամբ Նրան ծառայող կանանց՝ Մարիամ Մագդաղենացու, Հովհաննայի և Շուշանի մասին:
Հաղորդման երկրորդ հատվածում ներկայացվում է Տեր Հիսուս Քրիստոսի կողմից համր և կույր դիվահար մարդու բժշկվելու պատմությունը: Այս դեպքն առիթ եղավ, որ Հիսուսին շրջապատող ժողովուրդը կասկածեր, թե արդյո՞ք դա է Դավթի Որդին՝ Քրիստոսը: Այս կասկածն ավելի խորացնելու նպատակով փարիսեցիներն ասում էին, թե Հիսուսը դևերի զորությամբ է նրանց հալածում: Այդ պնդումին Տեր Հիսուս Քրիստոսը պատասխանում է մի քանի փաստարկով, որոնց և անդրադառնում է այս հաղորդումը:

1/1
1/1
04 Սեպտեմբեր Մաս 55

Հաղորդումը պատմում է Սիմոն անունով մի փարիսեցու տանը տեղի ունեցած ուշագրավ դեպքի մասին, որը պահպանվել է միայն Ղուկասի Ավետարանում: Մեղավոր մի կին մոտենում է Հիսուսին և իր արցունքով թրջում Նրա ոտքերն ու իր մազերով չորացնում: Սիմոն փարիսեցին, տեղի ունեցածից զարմացած, մտքում խորհում է, որ եթե Հիսուսը մարգարե լիներ, ապա կիմանար, թե ով էր այդ կինը: Իսկ Հիսուսը, լավ իմանալով, թե այդ կինն ով էր, պարզապես Իր գթասրտությամբ նրան մեղքերը քավելու և մաքրվելու հնարավորություն էր տալիս:

1/1
1/1
31 Հուլիս Մաս 54

Նայինի այրու որդու հարությունից անմիջապես հետո Ղուկաս ավետարանիչը ներկայացնում է բանտարկված Հովհաննես Մկրտչին, որին նրա աշակերտները պարբերաբար տեղեկացնում էին արտաքին աշխարհի անցուդարձի մասին: Հովհաննեսը պատգամաբերներ է ուղարկում Հիսուսի մոտ և հարց ուղղում, թե արդյո՞ք Հիսուսն այն մեկն էր, որ պիտի գար, թե մեկ ուրիշի սպասեին: Հովհաննեսն այս հարցն ուղղում էր, որպեսզի իր աշակերտներն առիթ ունենային անձամբ տեսնելու և համոզվելու, որ Հիսուսն է խոստացված օծյալ փրկիչը: Քրիստոսը Հովհաննեսի աշակերտներին գործերով ու խոսքով պատասխանելուց հետո՝ երբ Հովհաննեսի աշակերտները մեկնում են, Ինքն է Իրեն շրջապատող լսարանին ներկայացնում Հովհաննես Մկրտչի ով լինելը:

 

1/1
1/1
24 Հուլիս Մաս 53

Հաղորդումն անդրադառնում է Ավետարանում Տեր Հիսուս Քրիստոսի կողմից գործված հարության առաջին դեպքին, որ տեղի ունեցավ Նային քաղաքում: Հիսուսը, մոտենալով քաղաքին, տեսնում է մարդկային ողբերգության ծայրաստիճան մի դրսևորում. այրին, որ վաղուց կորցրել էր իր կյանքի ընկերոջը՝ իր ամուսնուն, այժմ էլ վերջին ճանապարհն էր դնում իր միակ զավակին: Այս պատկերը չէր կարող չհուզել մեր Տիրոջը: Հիսուսը մոտենալով՝ ձեռքը դնում է տղայի դագաղի վրա ու հարություն պարգևում մ

1/1
1/1
17 Հուլիս մաս 52

Հաղորդումն անդրադառնում է Մատթեոսի և Ղուկասի Ավետարաններում պահպանված մի հրաշագործության պատմությանը՝ հռոմեացի հարյուրապետի ծառայի բժշկության մասին: Կափառնայում քաղաք մտնելիս հարյուրապետի ծառային բժշկելու համար Հիսուսին խնդրում են, ըստ Ղուկասի, հրեա ավագներն ու հարյուրապետի բարեկամները, իսկ, ըստ Մատթեոսի, հարյուրապետն ինքը: Հարյուրապետն իր խնդրանքով այնպիսի մեծ հավատք է ցուցաբերում, որը Հիսուսը չէր տեսել նույնիսկ հրեաների մեջ: Հիսուսը դատապարտում է հրեաներին՝ ասելով, որ այդ հարյուրապետի օրինակով շատ հեթանոսներ արևմուտքից և արևելքից կգան ու սեղան կնստեն Աստծո Արքայության մեջ, իսկ Արքայության զավակներ իրենց համարողներից շատերը դուրս կհանվեն Արքայությունից, և այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտում:

 

1/1
1/1
10 Հուլիս մաս 51

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվում Լեռան քարոզի վերջավորությանը, որտեղ խոսվում է Աստծո կամքը կատարելու և երկու տները կառուցող մարդկանց մասին: Նրանք, ովքեր Աստծո անունն են տալիս, նույնիսկ այդ անվամբ զորավոր գործեր են անում, սակայն իրենք չեն կատարում Աստծո կամքը, տեղ չեն ունենա Երկնքի արքայության մեջ:
Նրանք, ովքեր կլսեն Աստծո խոսքն ու չեն կատարի այն, նման կլինեն ավազի վրա տուն կառուցող մարդուն, իսկ ովքեր կկատարեն, նման կլինեն ժայռի վրա տուն կառուցողին: Նրանք, ովքեր Աստծո խոսքը լսող ու կատարող կլինեն, կյանքի բոլոր դժվարությունները կհաղթահարեն հեշտությամբ:

1/1
1/1
03 Հուլիս (մաս 50)

Մատթեոսի Ավետարանի 7.12 համարը Տեր Հիսուս Քրիստոսի ուսուցումների գագաթնակետն է համարվում. «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց, որովհետև այդ իսկ են Օրենքն ու մարգարեները»։ Ոսկե օրենքը լրումն ու կարծես թե եզրափակումն է ամբողջ Լեռան քարոզի: Մինչև Տեր Հիսուս Քրիստոսը շատերն են այս օրենքի նմանությամբ այլ պատգամներ տվել, բայց դրանք բոլորն անխտիր բացասական բնույթ են կրել. չանել այն, ինչ չես ուզում, որ քեզ անեն: Քրիստոնեական ընկալումը ոչ թե չանելու, այլ անելու, ոչ թե ժխտելու, այլ հաստատելու տարբերակն է ընդունում:
Հաղորդման ընթացքում անդրադարձ է արվում նաև երկու ճանապարհներով ընթանալուն և սուտ մարգարեներին:

 

1/1
1/1
26 Հունիս (մաս 49)

Հաղորդման ընթացքում ընթերցվում է Մատթեոսի Ավետարանի 7.1-11 հատվածը, որտեղ Քրիստոսն անդրադառնում է միմյանց չդատելուն և դատելու դեպքում էլ նույն դատաստանով դատվելու հարցին, սեփական աչքի գերանը տեսնելուն և միայն հետո՛ ուրիշի աչքի շյուղը հանելուն: Սա մի երևույթ է, որ հատուկ է հատկապես երկար տարիներ եկեղեցի հաճախողներին և իրենց գիտակ քրիստոնյա համարողներին: Այնինչ վերջիններս ավելի զգուշավոր պիտի լինեն դիմացինին դատելու կամ ընդհանրապես որևէ խորհուրդ տալու հարցում:
Հաղորդման մեջ անդրադարձ է արվում նաև աղոթքին, որը Քրիստոսը համեմատում է խնդրելու, փնտրելու և բախելու դեպքում Աստծուց ստանալու, գտնելու և բախողի առջև բացվելու հետ:

1/1
Էջ 1 2 3 4
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49