Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Գրական ընտրանի, 12:02 - Հոգեվոր զրույցներ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Հոգեվոր զրույցներ, 23:00 - Գրական ընտրանի, 24:00 - Ջազ, 08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 24:00 - Ջազ, 08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Արվեստի երանգներ, 24:00 - Ջազ, 08:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 09:00 - Ջազ, 10:00 - Հոգեվոր զրույցներ, 11:00 - Ոսկեփորիկ, 12:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 13:00 - Գրական ընտրանի, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 16:00 - Սուրբ Գրքի ներածություն, 17:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Ոսկեփորիկ, 24:00 - Ջազ,
Հաղորդումներ
Աղոթքներ
Երկուշաբթի 08:00, 20:00
Երեքշաբթի 08:00, 20:00
Չորեքշաբթի 08:00, 20:00
Հինգշաբթի 08:00, 20:00
Ուրբաթ 08:00, 20:00
Շաբաթ 08:00, 20:00
Կիրակի 08:00, 20:00
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ
Երկուշաբթի 10:00, 23:00
Ուրբաթ 22:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 13:00
Գրական ընտրանի
Երաժշտական ընտրանի
Ուրբաթ 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Ինքնություն և արժեքներ
Երեքշաբթի 10:00, 22:00
Շաբաթ 12:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Հինգշաբթի 10:00, 22:00
Շաբաթ 17:00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Հայոց պատմության էջեր
Երկուշաբթի 14:00, 18:00
Երեքշաբթի 14:00, 18:00
Չորեքշաբթի 14:00, 18:00
Հինգշաբթի 14:00, 18:00
Ուրբաթ 14:00, 18:00
Շաբաթ 14:00, 18:00
Կիրակի 14:00, 18:00
ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
Հարցեր քահանային
Երկուշաբթի 19:00
Երեքշաբթի 19:00
Չորեքշաբթի 19:00
Հինգշաբթի 19:00
Ուրբաթ 19:00
Շաբաթ 19:00
Կիրակի 19:00
Հեքիաթի ժամ
Չորեքշաբթի 12:02, 22:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Շաբաթ 11:00, 22:00
Կիրակի 17:00
Ոսկեփորիկ
ՈւՂԻՂ ԵԹԵՐ
Շաբաթ 16:00
Կիրակի 13:00, 22:00
Սուրբ Գրքի ներածություն
Սուրբ Պատարագ
Մեդիա Արտադրանք Հարցախաղ Հոդվածներ
Տ. Մարկոս քհն. Մանգասարյան
Հաղորդման ժամանակացույց
Երկուշաբթի - 12:02, 22:00
Կիրակի - 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ

Բաժանորդագրվել
1/1
03 Ապրիլ Մարդու Որդու գալուստը, թզենու դասը, չսպասված օրը և ժամը, հավատարիմ և անհավատարիմ ծառաներ

(Մատթ. 24.29-31, 32-35, 36-44, 45-51, Մարկ. 13.24-27, 28-31, 32-37, Ղուկ. 21.25-28, 29-33, 17.26-30, 34-36, 12.41-48)

Մատթեոսի Ավետարանի 24-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է քրիստոնեական վախճանաբանության կարևորագույն թեմաներին: Հաղորդումն անդրադառնում է դրանցից մի քանիսին՝ Մարդու Որդու գալստյանը, թզենու դասին, չսպասված օրվան ու ժամին և հավատարիմ ու անհավատարիմ ծառաների առակին:

 

1/1
1/1
30 Մարտ Տասը կույսերը

(Մատթ. 25.1-13)

Տասը կույսերի առակը մեզ ներկայացվում է միայն Մատթեոսի Ավետարանում: Առակի համատեքստը հրեաներին քաջ հայտնի հարսանեկան արարողությունն է: Ինչպես երկրային կյանքում հարսանիքի ժամանակ փեսան գալիս էր անսպասելի կերպով, այդպես էլ լինելու է երկնքի արքայության վրա հասնելու ժամանակ. Փեսան գալու է անակնկալ և անսպասելի: Առակը պատգամում է արթուն լինել ու պատրաստ, որովհետև հայտնի չեն Քրիստոս փեսայի գալստյան ժամն ու օրը:

 

1/1
1/1
29 Մարտ Անպտուղ թզենին

(Մատթ. 21.18-22, Մարկ. 11.13-14, 20-25)

Հաղորդումը ներկայացնում է անպտուղ թզենու պատմությունը: Թզենին ճոխ տեսք ուներ, փարթամ տերևներ, սակայն պտուղ չուներ: Իսկ Քրիստոսը քաղցած էր և պտուղ չգտավ թզենու վրա: Սա էլ պատճառ եղավ թզենու չորացման: Թզենին մի ողջ ժողովրդի խորհրդանիշ էր, թզենին հրեա ժողովուրդն էր: Թզենու օրինակը, սակայն, մեզանից յուրաքանչյուրին նաև անձնապես է վերաբերում: Յուրաքանչյուր քրիստոնյա պիտի նայի թզենու օրինակին ու պտուղ տալու համար առաջին քայլն անի` ների բոլոր նրանց, ովքեր իր հանդեպ մեղք, սխալ են գործել:

 

1/1
1/1
09 Դեկտեմբեր Ինքնաճանաչողություն

Հին հունական դելֆյան տաճարի գրությունն ասում էր. «Ծանեա զքեզ» (ճանաչիր քեզ): Այս դրույթը անտիկ փիլիսոփայության անկյունաքարերից մեկը դարձավ: Ինքնաճանաչողության հարցը մշտապես հետաքրքրել է ինչպես փիլիսոփաներին, այնպես և հոգեբաններին ու հոգևոր առաջնորդներին: Քրիստոնեական ընկալման համաձայն՝ ինքնաճանաչողությունն ուղղակիորեն մարդուն առաջնորդում է դեպի աստվածճանաչողություն:

 

1/1
1/1
25 Նոյեմբեր Դավադրություն Հիսուսի դեմ, օծում Բեթանիայում

(Մատթ. 26.1-5, 6-13,  Մարկ. 14.1-2, 3-9, Ղուկ. 22.1-2, Հովհ. 11.45-53, 12.1-8)

Քահանայապետներն ու օրենսգետները հնար էին փնտրում, թե ինչպես ձերբակալեն ու սպանեն Տեր Հիսուս Քրիստոսին, սակայն ի վերջո որոշում են այդ քայլին չգնալ զատկական օրերին, քանի որ ժողովրդի մեջ մեծ աղմուկ կբարձրանար և խռովություն կսկսվեր:
Սիմոն անունով մի բորոտի տանը Հիսուսի ոտքերն ու գլուխը մի կին օծում է նարդոսի յուղով, որն արժեր 300 դահեկան: Աշակերտներից Հուդան հանդիմանում է կնոջ այս քայլը՝ ասելով, թե այդ յուղի գնով կարելի էր աղքատներին կերակրել:

 

1/1
1/1
21 Հոկտեմբեր Վերջին դատաստանը

(Մատթ. 25.31-46)

Քրիստոսը պատմում է մեկ այլ առակ, որտեղ ներկայացվում է Վերջին դատաստանը: Դատաստանի ընթացքում բոլոր ազգերը կանգնելու են Տիրոջ առաջ, և Տերը նրանց բաժանելու է երկու մասի և կանգնեցնելու Իր աջում ու ձախում: Իսկ թե ինչպես է որոշվելու՝ ովքեր են աջում լինելու, ովքեր՝ ձախում, ներկայացված է առակում:

 

1/1
1/1
07 Հոկտեմբեր Երեք ծառաների առակը (Տասը մնասների առակը)

(Մատթ. 25.14-31, Ղուկ. 19.11-28)

Հաղորդումն անդրադառնում է հետաքրքրական մի առակի, որի հերոսները գումար էին ստացել իրենց տիրոջից և պարտավոր էին այդ գումարը գործածել շահույթ ստանալու համար: Նրանք, ովքեր հավելյալ գումար աշխատեցին, արժանացան գովասանքի, իսկ ով ոչինչ չէր վաստակել, վախենալով թե կկորցնի այդ գումարը՝ պատժվեց:
Նույնն է նաև հոգևոր կյանքում: Քրիստոնյան իր ստացած շնորհները պիտի կիրառի և նորերը ստանա, օգտակար լինի այլ մարդկանց, իսկ երբ Տիրոջից ստացածը չկիրառի, պիտի հիշի, որ այս առակն իր համար է պատմված:

 

1/1
1/1
16 Սեպտեմբեր Մահվան հանդեպ սարսափի մասին

Հաղորդման ընթացքում անդրադարձ է արվում մահվան հանդեպ վախին, երբ մարդ սարսափում է մահվան մտքից անգամ: Ինչպե՞ս հաղթահարել մահվան հանդեպ սարսափը, ինչո՞ւ է մարդու մեջ վախ առաջանում մահվան մտքից անգամ: Աղոթք, սուրբ Հաղորդություն և օրվա անելիքների հստակ ու ճիշտ ծրագրում. ահա՛ հիմնական միջոցները մահվան հանդեպ վախը հաղթահարելու համար:

 

1/1
1/1
22 Հուլիս Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Հաղորդումն ամբողջությամբ անդրադառնում է վերջին շրջանում հայ հասարակությանը հետաքրքրող Ստամբուլյան կոնվենցիային: Ներկայացվում են կոնվենցիայում թաքնված վտանգները և թե ինչպիսի ազդեցություն կարող է այն ունենալ, եթե վավերացվի ՀՀ Ազգային ժողովի կողմից:

 

1/1
1/1
17 Հունիս Մեծ սրբապղծությունը

(Մատթ. 24.15-28, Մարկ. 13.14-23, Ղուկ. 21.20-24)

Հաղորդման ընթացքում խոսվում է մեծ սրբապղծության մասին, որին անդրադարձել է դեռևս Դանիել մարգարեն: Սուրբ Գիրքը նախազգուշացնում է սուտ, կեղծ քրիստոսների ի հայտ գալու վերաբերյալ: Մարգարեական այս հատվածները, հետաքրքրական է, որ ունեին երկու իմաստ. դրանք ուղղակիորեն առնչվում էին ինչպես Քրիստոսի ժամանակներին, այնպես և մարգարեություններ էին՝ ուղղված ապագային:

 

1/1
1/1
10 Հունիս Կանխասացություն տաճարի կործանման մասին, սկիզբն երկանց

(Մատթ. 24.1-3, 4-14, Մարկ. 13.1-3, 4-13, Ղուկ. 21.5-7, 21.7-19)

Քրիստոսը մարգարեանում է Երուսաղեմի տաճարի կործանման մասին, որին ի պատասխան՝ աշակերտները հարցնում են, թե երբ պիտի լինի այդ կամ երբ պիտի լինեն Տիրոջ գալուստը և աշխարհի վախճանը:
Համատես ավետարանիչները ներկայացնում են բոլոր այն իրադարձությունները, որոնք նախորդելու են աշխարհի վախճանին՝ կեղծ քրիստոսների ու մարգարեների առաջ գալը, պատերազմների լուրերն ու պատերազմները, ազգերի միմյանց հանդեպ թշնամանալը, քրիստոնյաների մատնությունները, հալածանքները` հանուն Հիսուս Քրիստոսի, գայթակղությունների շատանալը և այլն, և այլն:

 

1/1
1/1
20 Մայիս Ոճիր և պատիժ. ողբ Երուսաղեմի

(Մատթ. 23.33-36, 37-39, Ղուկ. 13.34-55)

Միայն Մատթեոս Ավետարանչի մոտ պահված մի փոքրիկ հատվածում է Տեր Հիսուս Քրիստոսը դատապարտող խոսքեր ասում հրեաներին` իրենց մոտ ուղարկված մարգարեներին, իմաստուններին և օրենսգետներին հալածելու, չարչարելու և սպանելու համար:
Երուսաղեմի ողբն էլ մարգարեացումն է Երուսաղեմի կործանման: Ի՞նչ նպատակով է ներկայացվում այս ամենը Մատթեոս Ավետարանչի կողմից և ի՞նչ խրատ ու պատգամ ունի մեզ` այսօրվա քրիստոնյաներիս համար:

 

1/1
1/1
29 Ապրիլ Օրենսգետների և փարիսեցիների կեղծավորության դատապարտումը

(Մատթ. 23.13-32)

Հաղորդման ընթացքում անդրադարձ է արվում Մատթեոսի Ավետարանի 23-րդ գլխում զետեղված վայերին: Յոթ վայերից բաղկացած այս շարքն ընդհանուր առմամբ ներկայացնում է ինչպես հրեա փարիսեցիների և օրենսգետների կեղծավորությունը, այնպես և բոլոր ժամանակների քրիստոնյաների հիմնական թերացումները, հատկապես նրանց, ովքեր իրենց համարում են իսկապես հավատքով ապրող մարդիկ:

1/1
1/1
22 Ապրիլ Օրենսգետների և փարիսեցիների կեղծավորության դատապարտումը

(Մատթ. 23.6-12, Մարկ. 12.38-42, Ղուկ. 20.45-47)

Քրիստոսն ուսուցանում է ոչ ոքի ուսուցիչ չկոչել և չկոչվել, քանզի բոլորի ուսուցիչը մեկն է: Նույնպես և արգելում է որևէ մեկին հայր անվանել: Ո՞րն է այս պատգամների իմաստը: Ի՞նչ նկատի ունի Քրիստոսը, և ի՞նչ իմաստով ենք մենք այս կոչումները կիրառում, երբ օգտագործում ենք մարդկանց դիմելիս:

 

1/1
1/1
15 Ապրիլ Քրիստոս Որդի և Տեր Դավթի. օրենսգետների և փարիսեցիների կեղծավորության դատապարտումը

(Մատթ. 22.41-46, 23.1-5, Մարկ. 12.35-37, 38-42, Ղուկ. 20.41-44, 45-47)

Հաղորդման ընթացքում անդրադարձ է արվում Փրկչի տիտղոսներից մեկին` Դավթի Որդուն, և այն հարցին, թե ինչպես էր Դավիթ թագավորն իրենից սերող Մեսիային «Տեր» կոչում:
Հաղորդման երկրորդ մասը փարիսեցիների և օրենսգետների ուսուցումները լսելու և պահելու, բայց նրանց գործած գործերին, նրանց ապրած կյանքին չնայելու վերաբերյալ ուսուցման մասին է:

 

1/1
1/1
08 Ապրիլ Ամենամեծ պատվիրանը, Բարի սամարացու առակը

(Մատթ. 22.34-40, Մարկ. 12.28-38, Ղուկ. 10.25-37)

Օրենսգետը Տեր Հիսուս Քրիստոսին հարցնում է, թե ո՛րն է ամենամեծ պատվիրանը կամ ինչպե՛ս կարելի է հասնել Աստծո Արքայությանը: Պատասխանը, բնականաբար, գիտեր նաև հարցը տվողը` պետք է սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, հոգով ու զորությամբ և պետք է նույն կերպ սիրես քո ընկերոջը: Հարցը տվողն ինքն իրեն արդարացնելու համար երկրորդ հարցն էլ է տալիս, թե ո՛վ է  այդ դեպքում ընկերը: Ահա այս հարցի պատասխանից էլ ծնվում է Բարի սամարացու առակը։

 

1/1
1/1
25 Մարտ Հարց մեռելների հարության մասին

(Մատթ. 22.23-33, Մարկ. 12.18-27, Ղուկ. 20.27-40)

Հաղորդման ընթացքում անդրադարձ է արվում մեռելների հարությանը: Սադուկեցիները չէին հավատում, որ կա հարություն, և այս պատճառով էլ հարցնում են Հիսուսին, թե արդյոք յոթ եղբայրներից ո՞ր մեկի կինը կլինի նա, ում հետ այս յոթն էլ հերթականությամբ ամուսնացել էին: Հրեական օրենքի համաձայն, երբ մի եղբայր ամուսնանում և առանց ժառանգ թողնելու մահանում էր, նրա կնոջը կնության պիտի առներ փոքր եղբայրը:

 

1/1
1/1
18 Մարտ Կայսրին տրվելիք տուրքը

(Մատթ. 22.15-22, Մարկ. 12.13-17, Ղուկ. 20.20-26)

Փարիսեցիներն ու հերովդեսականները Տեր Հիսուս Քրիստոսին փորձում են` հարցնելով, թե օրինավո՞ր է հարկ տալ կայսրին: Մովսիսական օրենքի համաձայն՝ կռապաշտ թագավորին հարկ տալ չէր կարելի: Եթե Քրիստոսն ասեր՝ այո, կարելի է հարկ տալ, հակառակված կլիներ Օրենքին, իսկ եթե հակառակվեր հարկ տալու մտքին, ապա Նրան՝ իբրև կայսրին դեմ գործողի, կներկայացնեին հռոմեական կուսակալին։

 

1/1
1/1
11 Մարտ Դաս խնջույքի հրավիրվածներին. Հարսանեկան խրախճանքի առակը

(Մատթ. 22.1-14, Ղուկ. 14.7-24)

Հիսուսը խրատում է խնջույքի հրավիրվածներին պատվո տեղերը չզբաղեցնել, այլ խոնարհություն ցուցաբերել: Նաև պատվիրում է ընթրիք տալ, հաց տալ ոչ թե բարեկամներին ու հարուստներին, այլ աղքատ և անծանոթ մարդկանց:
Հաղորդման երկրորդ մասում խոսվում է հարսանեկան խրախճանքի առակի մասին: Առակում նախապես հարսանիքի խնջույքին մասնակցելու համաձայնություն հայտնած անձինք հրաժարվում են խնջույքի օրը ներկայանալուց:
Մենք էլ հրավեր ունենք Տիրոջ կողմից Երկնքի արքայության մեջ սեղան նստելու: Արդյոք այդ հրավերին ինչպե՞ս ենք արձագանքում և պատրաստվում:

 

1/1
1/1
18 Փետրվար Առակ երկու որդիների մասին, Չար մշակների առակը

(Մատթ. 21.28-32; 21.33-46, Մարկ. 12.1-12, Ղուկ. 20.9-19)

Հաղորդման առաջին մասում անդրադարձ է արվում Երկու որդիների առակին: Առակում մի որդին խոստանում է գնալ և աշխատել այգում, սակայն չի գնում, իսկ մյուս որդին սկզբում հրաժարվում է, բայց ի վերջո զղջալով գնում և աշխատում է:
Երկրորդ առակը չար մշակների մասին է։ Մշակներին վարձով տրվել էին ցանկապատված այգին, հնձանը, աշտարակը: Մշակները պարտավոր էին պտղի մի մասը հանձնել այգու տիրոջը, բայց համառորեն չէին հանձնում և նույնիսկ սպանեցին այգու տիրոջ միակ որդուն:
Առակի վերջում Քրիստոսն Ինքն Իրեն նույնացնում է վեմի հետ, որն անարգել էին բոլոր շինարարները, այնինչ այդ քարն անկյունաքար էր դառնալու ողջ շինության համար:

 

1/1
1/1
11 Փետրվար Հարց Հիսուսին Նրա իշխանության մասին

(Մատթ. 21.23-27, Մարկ. 11.27-33, Ղուկ. 20.1-8)

Աղավնեվաճառների և լումայափոխների սեղանները շուռ տալուց և Տաճարում քարոզելուց կարճ ժամանակ հետո Տեր Հիսուս Քրիստոսին հարց են տալիս Նրա իշխանության մասին: Հարցին Քրիստոսը չի պատասխանում, այլ փոխարենը մեկ ուրիշ հարց տալիս` թե արդյոք Հովհաննեսի մկրտությունը մարդկանցի՞ց էր, թե՞ երկնքից: Եթե փարիսեցիներն ասեին, որ երկնքից էր, ապա պիտի հետևեր Հիսուսի հարցը, թե այդ դեպքում ինչո՞ւ չհավատացիք նրան. իսկ եթե ասեին՝ մարդկանցից էր, ապա հենց նույն այդ մարդկանցից էին վախենում, քանի որ վերջիններս Հովհաննեսին իբրև մարգարե էին ընդունում:

 

1/1
1/1
28 Հունվար Տաճարում վաճառք անողների վտարումը

(Մատթ. 21.9-17, Մարկ. 11.15-19, Ղուկ. 19.45-48)

Երուսաղեմ մտնելուց հետո Տեր Հիսուս Քրիստոսը գալիս է Տաճար և դուրս հանում լումայափոխներին ու աղավնեվաճառներին: Վկայակոչելով Եսայի 56.7 համարը՝ Հիսուսն ասում է, որ Տիրոջ տունն աղոթքի տուն պիտի լինի և ոչ թե ավազակների որջ:
Սրանից հետո Քրիստոսին են մոտենում կույրեր ու կաղեր, և Տերը բժշկում է նրանց: Իսկ մանուկներն օրհնաբանում են մեր Տիրոջն՝ ասելով. «Օրհնյալ է Դավթի Որդին»: Այս խոսքով էլ իրականություն է դառնում Սաղմոսաց գրքի մարգարեությունը (Սաղմ. 8.3):

 

1/1
1/1
21 Հունվար Հիսուսի մուտքը Երուսաղեմ

(Մատթ. 21.1-11, Մարկ. 11.1-11, Ղուկ. 19.28-40)

Հիսուսի կյանքի վերջին շաբաթը սկսվում է Երուսաղեմ մուտք գործելով: Մեր Տերը Երուսաղեմ մտավ իբրև սիրո և խաղաղության ավետաբեր թագավոր: Հակառակ ամբոխի սպասումների՝ Քրիստոս Մեսիան  չեղավ ռազմական այն գործիչը, որը պիտի զորավոր իշխանության հասցներ հրեաներին, այլ խոնարհաբար եկավ Երուսաղեմ մարդկության փրկության համար զոհաբերվելու:

1/1
1/1
14 Հունվար Երիքովի երկու կույրերի բժշկումը

(Մատթ. 20.29-34, Մարկ. 10.46-52, Ղուկ. 18.35-43)


Հաղորդումը ներկայացնում է Երիքովի մոտակայքում մուրացկանություն անող երկու կույրերի: Մարկոսը և Ղուկասը, սակայն, խոսում են մեկ կույրի մասին: Այս կույրը կամ կույրերը հավատով դիմում են Հիսուս Նազովրեցուն և անմիջապես բժշկվում են: Տեսողության վերականգնումից հետո նրանք գնում են Հիսուսի հետևից՝ դառնալով Նրա հետևորդ:

1/1
Էջ 1 2 3 4 5
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49