Ռադիոհանդեսը ներկայացնում է հոգևոր ընթերցումներ` ըստ Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցի: Այն բաղկացած է երեք մասից` աստվածաշնչյան ընթերցումներ, ընթերցումներ Եկեղեցու հայրերի գործերից և համառոտ վարք սրբոց: Աստվածաշնչյան ընթերցումների ընթացքում ներկայացվում են այդ օրվա համար Հայ Եկեղեցու Ճաշոցով նախատեսված ընթերցումները: Երկրորդ բաժինը ներկայացնում է Աստվածաշնչի` օրվա խորհրդին պատշաճող որևէ ընթերցում Եկեղեցու հայրերի գործերից: Իսկ վերջին բաժնում համառոտ վարք սրբոցը ներկայացնում է այդ օրը մեծարվող սրբերին: Ծրագրի շնորհիվ մենք ունենք ընթերցումների տարեկան ամբողջական փուլ` ըստ եկեղեցական օրացույցի:

Սրբոցն Սոփիայ եւ երից դստերացն` Պիստիսի, Էլպիսի եւ Ագապեայ
Առակ. ԺԱ 30 - ԺԲ 4, Ովս. ԺԴ 6-9, Բ Կորն. Դ 6-14, Ղուկ. ԺԲ 2-10
Սբ Գրիգոր Աստվածաբան, Ճառ՝ ասված մարտիրոսների հիշատակին և արիոսականների դեմ

