Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Նա կրում է քսաներորդ դարի ջութակի ամենավառ դպրոցի չափազանց կենսունակ գենը, որը շարունակվում է սեփական ընտանիքում և ուղղորդում է աշակերտներին: Այսօր Սուրեն Հախնազարյանը մեր մանկավարժական արվեստի դասականներից է, որի ներկայությունն անպակաս է հայրենիքից մինչև Հեռավոր Արևելք: Նրա անունը հայ երաժշտական մշակույթի համար բարձր, ազնվական արվեստի հոմանիշն է: Զրույցի ընթացքում կհնչեն հատվածներ Գրաժինա Բացևիչի, Կարմելա Ցեպկոլենկոյի ստեղծագործություններից, Կոմիտաս-Ասլամազյանի «Ալ այլուղս», «Քելեր ցոլեր» մանրանվագները, Դմիտրի Շոստակովիչի Յոթերորդ կվարտետի երկրորդ մասը և Յոզեֆ Հայդնի Սոլ մաժոր կվարտետի մենուետը: