Ալեքսանդր Սպենդիարյան


Ա. Սպենդիարյանն արժանացել է՝
2/9

Միխայիլ Գլինկայի անվ. մրցանակի
Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի անվ. մրցանակի
Պյոտր Չայկովսկու անվ. մրցանակի

Ա. Սպենդիարյանի երևանյան բնակարանի շենքի ճարտարապետն է՝
3/9

Նիկողայոս Բունիաթյանը (1878-1943)
Ռաֆայել Իսրայելյանը (1908-1973)
Ալեքսանդր Թամանյանը (1878-1936)


Ալեքսանդր Սպենդիարյանը թաղված է՝
5/9

Оպերայի և բալետի թատրոնի հարակից պուրակում
Կոմիտասի անվ. պանթեոնում
Սիմֆերոպոլի Սպենդիարյանների ընտանեկան դամբարանում




Բանաստեղծ, որի տեքստով գրվեց «Այ վարդ» ռոմանսը
9/9

Միքայել Նալբանդյան
Ալեքսանդր Ծատուրյան
Պավել Կոզլով
Ճիշտ պատասխանն է՝
Առաջին անգամ «Ալմաստ» օպերան բեմադրվել է Մոսկվայում 1930 թ. հունիսի 23-ին Մեծ թատրոնի մասնաճյուղում, այնուհետև Օդեսայում` 1930 թ. դեկտեմբերի 26-ին, Թիֆլիսում՝ 1932 թ. մայիսի 21-ին և Երևանում՝ 1933 թ. հունվարի 20-ին:
ԼԱՎ
Ճիշտ պատասխանն է՝
Ալեքսանդր Սպենդիարյանը երեք անգամ արժանացել է Միխայիլ Գլինկայի անվ. ռուսական երաժշտական բարձրագույն մրցանակի՝ 1908 թ.՝ «Երեք արմավենի», 1910 թ.՝ «Բեդա քարոզիչը», 1912 թ.՝ «Մենք կհանգստանանք» ստեղծագործությունների համար։
ԼԱՎ
Ճիշտ պատասխանն է՝
Երևանի առաջին բազմաբնակարան շենքերից մեկը, որտեղ կյանքի վերջին երկու տարին՝ 1926-1928 թթ., ապրել է Ալեքսանդր Սպենդիարյանը, կառուցվել է 1925-1926 թթ. ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով: Այստեղ է ներկայումս գտնվում կոմպոզիտորի տուն-թանգարանը:
ԼԱՎ
Ճիշտ պատասխանն է՝
1905 թ․ սիմֆերոպոլցի մի վարպետ Սպենդիարյանի մտահղացմամբ պատրաստեց գործիք՝ կաշվե գոտու վրա ամրացված 12 բրոնզե զանգակներով: Կոմպոզիտորն այն օգտագործել է «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերում՝ ազդարարելով քարավանի մուտքն անապատ։ Այդ գործիքը Ն․ Ա․ Ռիմսկի-Կորսակովն անվանել է «սպենդիարոֆոն»։ Այն պահպանվում է կոմպոզիտորի տուն-թանգարանում։
ԼԱՎ
Ճիշտ պատասխանն է՝
Ալեքսանդր Սպենդիարյանը մահացել է 1928 թ․ մայիսի 7-ին Երևանում։ Նա թաղված է Օպերայի և բալետի թատրոնի հարակից պուրակում։
ԼԱՎ
Ճիշտ պատասխանն է՝
Ալեքսանդր Սպենդիարյանը սիրում էր պատրաստել և հյուրասիրել կակաո՝ այն անվանելով «հրաշալի»։ Այժմ կոմպոզիտորի տուն-թանգարանում (Նալբանդյան 21) հատուկ առիթներով մատուցվում է «կակաո՝ կոմպոզիտորի բաղադրատոմսով»:
ԼԱՎ
Ճիշտ պատասխանն է՝
Ալեքսանդր Սպենդիարյանը և Վարվառա Մազիրովան ունեին 6 զավակ. 4 դուստր՝ Տատյանան, Մարինան, Ելենան, Մարիան, և 2 որդի՝ Աթանասը և Լեոնիդը:
ԼԱՎ
Ճիշտ պատասխանն է՝
1924 թ. Ա. Սպենդիարյանը Խորհրդային Հայաստանի իշխանությունների հրավերով հաստատվեց իր պատմական հայրենիքում՝ երկրի երաժշտական-մշակութային կյանքին նպաստելու նպատակով:
ԼԱՎ
Ճիշտ պատասխանն է՝
Ալեքսանդր Սպենդիարյանը, Մոսկվայում հայկական համայնքի հավաքներից մեկում լսելով երիտասարդ բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի «Այ վարդ» բանաստեղծությունը, ոգեշնչվեց և կարճ ժամանակում ստեղծեց համանուն ռոմանսը:
ԼԱՎ
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49