Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Տիգրան Մանսուրյանը հայ արդի երաժշտության ամենավառ դեմքերից մեկն է՝ միայն իրեն բնորոշ «ազնվաբարո, ազգային կեցվածքով» (ինչպես բնութագրել է երաժշտագետ Զառա Տեր-Ղազարյանը): Նրա հետ եթերային առաջին հանդիպումը նույնպես այդպիսին էր: Մեկժամանոց զրույցից մեկ նախադասություն մեջբերենք. «Ինձ համար անձնական, մարդկայինի ամենամեծ արժեքը երաժշտության մեջ այն մեղեդին է, որ մայրս երգել է ինձ համար՝ օրորոցայինը»…