20-րդ դարի և ժամանակակից երաժշտության ժանրեր և ոճական ուղղություններ, որոնց բնորոշ է կապը դասական երաժշտական արվեստի հետ: Ջազ և ռոք երաժշտության դասականներ, խմբեր և անհատ կատարողներ, որոնց ստեղծագործության հիմքում ավանդականի և արդիականի միահյուսումն է: Երաժշտություն, որն արժևորվում է ազգային և համաշխարհային մշակութային ժառանգության հետ ունեցած առնչությամբ:

Հաղորդումը նվիրված է աշխարհահռչակ լիվերպուլյան քառյակի գործունեության վաղ շրջանին: Հաղորդման ընթացքում ներկայացվում է ապագա բիթլների երաժշտական տպավորությունների և նախասիրությունների հիմնական շրջանակը, անդրադարձ է կատարվում այն երաժշտական ժանրերին և ոճերին, որոնք ազդեցություն են ունեցել նրանց երաժշտական մտածողության ձևավորման վրա և պայմանավորել խմբի երաժշտության ոճական ուղղությունը նրա գործունեության վաղ շրջանում:

