Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

20-րդ դարի երկրորդ կեսի հայ երաժշտական մշակույթի հսկաներից մեկն է Գայանե Չեբոտարյանը: Երաժիշտ, որի մեջ ներդաշնակորեն մեկտեղվում են կոմպոզիտորը և հետազոտողը, հրապարակախոսը և դաշնակահարը, մանկավարժը և երաժշտահասարակական գործիչը: «Իմ ձեռքի տակով են անցել սովետահայ այն բոլոր կոմպոզիտորներն ու երաժշտագետները, ովքեր իմ դասավանդման տարիներին սովորել են Երևանում»,- հիշում էր մեծ մանկավարժը: