20-րդ դարի և ժամանակակից երաժշտության ժանրեր և ոճական ուղղություններ, որոնց բնորոշ է կապը դասական երաժշտական արվեստի հետ: Ջազ և ռոք երաժշտության դասականներ, խմբեր և անհատ կատարողներ, որոնց ստեղծագործության հիմքում ավանդականի և արդիականի միահյուսումն է: Երաժշտություն, որն արժևորվում է ազգային և համաշխարհային մշակութային ժառանգության հետ ունեցած առնչությամբ:

Ջազ, ռոք, էլեկտրոնային երաժշտության, տարբեր ազգերի երաժշտական ֆոլկլոր. նշված ժանրերի և ոճական ուղղությունների փոխներթափանցման արդունքում է ձեւավորվել հույն երաժիշտ Վանգելիսի (ծն. 1943 թ.) ստեղծագործությունը: Վանգելիսը ինքնուս երաժիշտ է` կոմպոզիտոր, ստեղնաշարային գործիքների կատարող, ում երաժշտությունը ավելի քան չորս տասնամյակ շարունակում է մնալ համաշխարհային երաժշտական մշակույթի անբաժանելի բաղկացուցիչ մասը: Հաղորդման առաջին մասում ներկայացվում է երաժշտի գործունեության վաղ շրջանը` 1960-ական թթ. սկզբից մինչեւ 1971 թ.:

