Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

«Ինչո՞ւ մարդն Աստծու պատկերով է ստեղծված, ազգը չի կարող լինել աստվածակերպ: Ազգն արդեն իսկ Տիեզերքի ստեղծագործություն է»,- ասում է բանավոր մշակույթի մեծ գիտակ Շատեր Սահակյանի դուստրը՝ էպոսագետ, բանահավաք Արուսյակ Սահակյանը: Էպիկական ինքնահարցադրումներով ու պատասխաններով մենախոսությունը՝ «Սասնա ծռերի» 118 նոր պատումները ժամանակի մոռացումից փրկածի դիմանկարում:
- Հյուր՝ Արուսյակ Սահակյան

