«Ծնողական ժողով» հաղորդաշարի նպատակն է լայն հասարակությանը հնարավորություն տալ տեղեկանալու կրթության հիմնախնդիրներին, իրադարձություններին, ծրագրերին ու հեռանկարներին: Հաղորդաշարի նպատակն է երկխոսության հնարավորություն ստեղծել կրթության ոլորտի պաշտոնյայի, մանկավարժի և ծնողի միջև:

«Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրն ընդգրկվել է աշխարհի առաջատար կրթական ծրագրերի շարքում: Այսուհետ հայ դպրոցականները կկարողանան հայերենո՛վ հանձնել միջազգային քննություններն ու ընդունվել աշխարհի լավագույն բուհեր: Բացի դրանից, ԱԲ ծրագիրը առաջիկա տարիներին քայլ առ քայլ կներդրվի Երեւանի, մարզերի եւ Արցախի հանրակրթական այն ավագ դպրոցներում, որոնք պատրաստ կլինեն աշխատելու այս այլընտրանքային ծրագրով, և մատչելի կլինի բոլոր այն դպրոցականներին, ովքեր կրթության մեջ հետապնդում են լուրջ նպատակներ եւ պատրաստ են հաղթահարելու ԱԲ ծրագրի առաջարկած բարձր կրթական նշաձողը:
- «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյան, դպրոցի տնօրեն Արամ Փախչանյան

