Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

Երկու գրող մի տնից շատ չէ՞: Առավել խանգարե՞ց, թե՞ օգնեց նրան նույն ոլորտում, որտեղ որ ինքն էր, հայտնի հայր ունենալը: Ինչու է համոզված, որ հեշտ չի լինելու այս կյանքում: Պարզե՞ց, թե ով խնայվեց, երբ գրում էր. «Ո՞ւմ խնայեցիր, Հա՛յր իմ, ո՞ւմ փոխարեն ինձ խաչեցիր»: Ինչ է նրա համար որբությունը, որ հազարավոր մայրեր ու հայրեր չեն կարող մեղմել այն: Ինչու է կարծում, որ Աստված անընդհատ լուռ է մարդու տառապանքի առաջ: Հարցերի պատասխանները՝ «Անդին» գրական կայքի գլխավոր խմբագիր, բանաստեղծ Անի Տեր-Գուլանյանի դիմանկարում:

