Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

«Մի կտուրի տակ» ծրագիրը կիրականանա և թափ կառնի միայն ու միայն մեր ազգային միասնության արդյունքում: Հայ մարդն իր բնօրրանում պետք է ապրի սեփական հարկի տակ՝ հպարտ ու արժանապատվորեն: Սա մեր բոլորի ցանկությունն է, «Մի կտուրի տակ» նախաձեռնությունն իրականացնողների գերխնդիրը:
Հնարավորինս ամեն ինչ անենք տարբեր պատճառներով անօթևան մեր հայրենակիցներին սատարելու համար:
Միքայել Դալլաքյան

