Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

Երկրաբան, երկրաֆիզիկոս, մշակութաբան, նախկին պատգամավոր, օրենսգիր, զինվոր, բանտարկյալ. և սա դեռևս նրա կյանքի ամբողջական ամպլուան չէ: Նա նստել է ոչ միայն խորհրդային իշխանությունների օրոք, այլև՝ նորանկախ Հայաստանի երկու նախագահների: Ինչ վտանգ էին նրանք բոլորը տեսնում նրա մեջ: Ինչու է Մեսրոպ Մաշտոցին համարում մեծագույն հայը։ Որն է խաչքարին տված նրա մասնագիտական գնահատականը: Առնվազն երեք անգամ փրկվել է ստույգ մահից, բայց իր ամենածանր պահերին անգամ Աստծուն չի դիմում: Ինչու է շարունակ կռվում ինքն իր հետ և ինչու գոհ չէ իրենից: Հարցերի պատասխանները՝ ՃՇՀԱՀ-ի գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի վարիչ, ճարտարապետության դոկտոր Սամվել Շահինյանի դիմանկարում:

