«Ոչ մի բանակ չի կարող դիմակայել այն գաղափարի ուժին, որի ժամանակն արդեն եկել է»: Ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն հասկանում էր, որ հենց ժամանակի հարմար պահերին հղացված մտքերն են ծնում տիեզերքը խարխլող գաղափարներ, գաղափարներ, որոնք դատապարտված են դառնալու մեծ: Բայց մեծությունը կարող է բնույթով տարբեր լինել՝ մեծ և գեղեցիկ, մեծ և այլանդակ, մեծ և սարսափելի: Գաղափարը կարող է մեծ լինել այս բոլոր դրսևորումներով, ուստի հարուցել հիացմունք, նողկանք կամ սարսափ: Հաղորդումների այս շարքում ներկայացնում ենք տարբեր տեսակի մեծ գաղափարներ:

«Մեր երկրի՛ համար…. Ցանկանանք, որ այլ երկրների հետ հարաբերություններում նա միշտ իրավացի լինի: Սակայն իրավացի կլինի մեր երկիրը, թե ոչ, դա մեր երկիրն է»: Այս հայտնի կենացը 1816 թ. ասել է ամերիկյան նավատորմի հերոս Ստիվեն Դեքեյտերը: Սովորաբար արտահայտությունը կրճատվում է (որոշ ձևափոխմամբ)՝ «Սա իմ երկիրն է, իրավացի է այն, թե ոչ», և այս ձևակերպմամբ գործածվում է առ այսօր:

