Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

Նա դեռ Երևանում զուգահեռաբար երկու բուհ ավարտեց, հետո ուսումը շարունակեց Ֆրանսիայում և դեռ շարունակում է: Հավերժ ուսանողի կարգավիճակն արդյո՞ք նրան չի հոգնեցրել: Միաժամանակ լինելով և՛ դերասան, և՛ բեմադրիչ՝ որտե՞ղ է տեսնում այդ երկուսի միջև սահմանագիծը: Նրա ատենախոսությունների թեմաները և նրա սեփական պոեզիան խոսում են ըստ էության նույնի մասին: Ինչպես հաղթահարել «միասին, բայց մենակ» հոգեվիճակը արվեստում և տիեզերական չափումներում: Որ բանակի զինվոր է իրեն համարում և ինչու երբեք չի լքի այդ բանակը: Նա հավատում է կենդանի Աստծո գոյությանը: Իսկ Աստված կարո՞ղ է կենդանի չլինել, եթե Աստված է: Հարցերի պատասխանները՝ դերասան, բեմադրիչ, գրող, թարգմանիչ Սաթե Խաչատրյանի դիմանկարում:

