Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

Նա ռուսաստանաբնակ հայերից է, որն այս տարի ընտանյոք վերջնականապես հաստատվեց Երևանում: Ինչ կապ ունի դրա հետ վերջին իշխանափոխությունը: Շուրջ 20 տարի ապրելով օտարության մեջ՝ ինչպես կարողացավ պահպանել հայի իր տեսակը և չկտրվել «հայրենիք» պորտալարից: Խորհրդային տարիներին սրբապատկերներ փորագրող և խաչը համբուրող նրա հորն ինչու էին ծաղրում, և ինչպես հոր հավատն առ Աստված փոխանցվեց որդուն: Ինչու է եկեղեցի գնալը և հաղորդություն ստանալը համեմատում մոր կրծքից մանկան կերակրվելու հետ և ինչու չի հասկանում նրանց, ովքեր արդարացնում են իրենց՝ եկեղեցի չգնալը: Հարցերի պատասխանները՝ Արմեն Սահակյանի դիմանկարում:

