Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

- Անի Եղիազարյան
Վերջին հարյուր տարում Հովհաննես Թումանյանը կամա թե ակամա դարձել է հայ մարդու մշտական ուղեկիցը՝ անկախ վերջինիս տարիքից ու կրթական ցենզից: Գրող լինելուց զատ Թումանյանը ժամանակին առանցքային կերպար էր, անհատականություն, որի բազմաբևեռ մագնիսն իր շուրջն էր հավաքել մեր մշակույթի բոլոր երևելի դեմքերին: Եվ ոչ միայն նրանց: Պետություն չունեցող ժողովրդի համար Թումանյանն ակամա ստանձնել էր պետության գործառույթ…
Սա մեզ պարտավորեցնում է, որ ոչ միայն ակնածանքով ու երախտագիտությամբ հիշենք նրան, այլև պարտքի զգացումով: Իրականում այս վերաբերմունքը մե՛զ համար է կարևոր և ոչ թե Թումանյանի. նրա կյանքն ու գործը բաց դասագիրք են դարձել եկող սերունդների համար: Իսկ սերունդները յուրովսանն արժևորել են նրա գրական վաստակը, գնահատել նրա հասարակական ու քաղաքացիական գործունեությունը: Այսօր հերթը մերն է…

