Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

Երբ 6-րդ դասարանում երազում էր հոգևորական դառնալ, ուղղակի համոզված էր, որ Գևորգյան ճեմարանը դեռևս երկու դար առաջ է փակվել: Ինչու ճեմարան ընդունվելիս թաքցրեց իր մկրտված չլինելը, և ինչ փոխեց ճեմարանը նրա կյանքում: Բանակային և բանտային ծառայության մեջ կարողացա՞վ մարդկանց որսորդ լինել: Երևանի ամենափոքրիկ եկեղեցուց մինչև Մեծ Բրիտանիայի թեմ ինչպե՞ս քարոզել նույն Քրիստոսին և աշխարհում օր օրի հալածական դարձող քրիստոնեությունը: Հարցերի պատասխանները՝ Տ. Նշան քհն. Ալավերդյանի դիմանկարում:

