Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Հայաստանի չորրորդ՝ խորհրդարանական հանրապետությունը կայանալու փորձեր է անում: Ստեղծվել է ժամանակավոր կառավարություն. գործադիր իշխանությունն արդեն ձևավորվել է, իսկ օրենսդիր ու դատական իշխանությունները դեռ չեն ձերբազատվել երրորդ՝ նախագահական հանրապետության կնիքից: Իհարկե, բավական ժամանակ կպահանջվի համակարգային փոփոխությունների համար:
Քաղաքական վերջին զարգացումներով պայմանավորված՝ հարկավոր են իրողությունների ու երևույթների նորովի վերանայումներ ու վերադասավորումներ:
Հաղորդումների այս նոր շարքի նպատակն այսօրվա իրողություններն արձանագրելն է, նաև դրանց մասին կարծիքներ հայտնելն ու խնդրահարույց հարցերի համար հնարավոր լուծումներ առաջադրելը:
- Ռոմեն Կոզմոյան
- Գևորգ Յազըճյան

