Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

- Հյուր՝ Տ. Սմբատ քհն. Սարգսյան
Ինչու է այդքան հեշտ դիմացինին դատելը, չներելը, չհամբերելը, չհանդուրժելը, իսկ դրանց հակառակ գործողությունները մեծ զրկանքների և հոգևոր ճգնությունների արդյունքում են հաճախ ձեռք բերվում: Շատերն առավել վախենում են շրջապատի դատաստանից, քան Աստծո: Ինչո՞ւ: Մյուս կողմից էլ՝ մենք վախենում են մարդուն ցույց տալ նրա սխալը՝ ասելով, թե՝ ես ո՞վ եմ, որ դատեմ նրան: Սա մեզ մյուս ծայրահեղության մեջ չի՞ գցում արդյոք:

