Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Աշխարհաքաղաքական սրընթաց զարգացումները, միջազգային հարաբերությունների գերշարժունությունը, բազմազան ու բազմապիսի մարտահրավերները պահանջում են արագ, գրեթե ակնթարթային պատասխաններ: Դրա համար հարկավոր են ճշգրիտ աշխատող մեխանիզմներ: Իսկ դրանց աշխատանքներն ապահովում են հետազոտական ու վերլուծական հատուկ կառույցները կամ, ժամանակակից արտահայտությամբ, ուղեղային կենտրոնները:
Այս կենտրոնների գործունեությունը միտված է ո՛չ միայն արտաքին մարտահրավերները դիմակայելուն: Դրանք իրականացնում են հետազոտական աշխատանքներ՝ մի շարք ոլորտներում առաջացած հիմնախնդիրների լուծման համար, նպաստում են երկրի ներսում հասարակական կարծիք ստեղծելուն կամ նրա վրա ազդելուն, աշխարհի նմանատիպ կենտրոնների աշխատանքներին ծանոթացնելուն և այլն՝ ստանձնելով յուրօրինակ քարոզչական կազմակերպության դեր:
- Վարդան Աթոյան

