Դիրիժորներ, կատարողներ, երգիչներ, դերասաններ, ռեժիսորներ…Նրանք մեր օրերը իմաստավորում են համերգային ու թատերական ամենատարբեր երեկոներով: Ամեն օր՝ առավոտյան ժամերին, նրանք աշխատանքային փորձեր են կատարում: Եթե հասցնում են, երեքշաբթի և ուրբաթ օրերին շտապում են մեզ մոտ՝ «Վեմ» ռադիոկայան՝ խոսելու առաջիկա համերգի, ներկայացման մասին: Այդպիսի ուղիղ եթերային զրույցը դառնում է իսկական «անակնկալ հանդիպում»:

Հունիսի 9-ին` ժամը 14-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը հրավիրում է երգեհոնային երաժշտության ցերեկային համերգի: Ելույթ կունենան համաշխարհային կատարողական արվեստի հայտնի ներկայացուցիչ, մի քանի կոնսերվատորիաների հրավիրյալ պրոֆեսոր, փառատոնների ղեկավար ու մրցույթների հանձնաժողովների անդամ, իտալացի երգեհոնահար Մատեո Իմբրունոն և վերջին տարիներին արտերկրում կատարելագործվող երիտասարդ երաժիշտ Տիգրան Բունիաթյանը:

