Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 24:00 - Ջազ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Արվեստի երանգներ, 24:00 - Ջազ, 14:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 16:00 - Սուրբ Գրքի ներածություն, 17:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 18:00 - ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ, 19:00 - Հեքիաթի ժամ, 20:00 - ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, 22:00 - Ոսկեփորիկ, 24:00 - Ջազ,
Հաղորդումներ
Աղոթքներ
Երկուշաբթի 08:00, 20:00
Երեքշաբթի 08:00, 20:00
Չորեքշաբթի 08:00, 20:00
Հինգշաբթի 08:00, 20:00
Ուրբաթ 08:00, 20:00
Շաբաթ 08:00, 20:00
Կիրակի 08:00, 20:00
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՔ ՍՐԲՈՑ
Երկուշաբթի 10:00, 23:00
Ուրբաթ 22:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 13:00
Գրական ընտրանի
Երաժշտական ընտրանի
Ուրբաթ 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երեքշաբթի 10:00, 22:00
Շաբաթ 12:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Հինգշաբթի 10:00, 22:00
Շաբաթ 17:00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Հայոց պատմության էջեր
Երկուշաբթի 14:00, 18:00
Երեքշաբթի 14:00, 18:00
Չորեքշաբթի 14:00, 18:00
Հինգշաբթի 14:00, 18:00
Ուրբաթ 14:00, 18:00
Շաբաթ 14:00, 18:00
Կիրակի 14:00, 18:00
ՀԱՅՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
Հարցեր քահանային
Երկուշաբթի 19:00
Երեքշաբթի 19:00
Չորեքշաբթի 19:00
Հինգշաբթի 19:00
Ուրբաթ 19:00
Շաբաթ 19:00
Կիրակի 19:00
Հեքիաթի ժամ
Չորեքշաբթի 12:02, 22:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Շաբաթ 11:00, 22:00
Կիրակի 17:00
Ոսկեփորիկ
ՈւՂԻՂ ԵԹԵՐ
Շաբաթ 16:00
Կիրակի 13:00, 22:00
Սուրբ Գրքի ներածություն
Սուրբ Պատարագ
Մեդիա Արտադրանք Հարցախաղ Հոդվածներ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Կարեն Մարատի Հալաջյան

Ծնվել է Երևանում: Մանկական ու պատանեկան երազանքը ռադիոհաղորդավար դառնալն էր՝ հոր՝ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի առաջատար հաղորդավար Մարատ Հալաջյանի հետևողությամբ։ 1971 թվականին հայրը հանկարծամահ է լինում, և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի երկրորդ կուրսում սովորող երիտասարդին հաղորդավար դառնալու երազանքն առժամանակ լքում է: 1974 թվականին ավարտելով ինստիտուտը՝ Կարեն Հալաջյանն աշխատանքի է անցնում միութենական նշանակության ռազմարդյունաբերական մի մեծ ձեռնարկության արտադրամասերից մեկում: Քսան տարիների ընթացքում անցնում է մասնագիտության բոլոր փուլերը՝ զբաղեցնելով ինժեներից մինչև գործարանի և արտադրական հսկա միավորման գլխավոր տնօրենի՝ արտադրության գծով տեղակալի պաշտոնները: Արդյունաբերության հետ կապված գործունեությունն ավարտում է Երևանի գործարաններից մեկի տնօրենի պաշտոնում՝ 1994 թվականին: Այնուհետև Մոսկվայում վարում է ֆինանսական գործունեություն՝ աշխատելով որպես բանկերից մեկի նախագահի տեղակալ: 
2011 թվականի հունվարին Կարեն Հալաջյանին առաջարկվում է ղեկավարել «Վեմ» ռադիոկայանը, որն էլ սիրով նա անում է առ այսօր: «Մտորումներ», «Կրոններ և մշակույթներ» հաղորդաշարերի հեղինակն ու վարողն է, նաև որպես հաղորդավար ներկայացնում է «Երաժշտական թատրոնի գոհարներ» հաղորդաշարը: 

 

Մեսրոպ քահանա Արամյան
Վիքիպեդիա

«Վէմ» ռադիոկայանի հիմնադիր և գլխավոր խմբագիր

2002 թվականին հիմնել է «Վէմ» հոգևոր-մշակութային ռադիոկայանը: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանա է, աստվածաբան, գիտնական, սցենարիստ, պրոդյուսեր, հասարակական գործիչ և ուսուցիչ, ՀՀ նախագահի՝ կրթության գծով խորհրդական (2013 թվականից), Կրթության գերազանցության ազգային ծրագրի տնօրեն, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր և «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի և «Վէմ մեդիա արուեստներ»-ի հիմնադիր և տնօրեն, «Արարատից Սիոն» փաստագրական ֆիլմի սցենարիստ և պրոդյուսեր, «Գիրքը» ֆիլմի ստեղծագործական պրոդյուսեր և գաղափարի հեղինակ։ Տ. Մեսրոպ քահանա Արամյանը հեղինակ է գրքերի, հոդվածների, հետազոտական աշխատանքների, ռադիոհաղորդումների, հեռուստահաղորդումների, ֆիլմերի, ինչպես նաև կրթական նախագծերի ու ծրագրերի։

Սարգիս Նաջարյան
Վիքիպեդիա

 ՀՀ վաստակավոր արտիստ, լրագրող Սարգիս Նաջարյանը ծնվել է 1950 թ. Երևանում։ Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը և Մոսկվայի մշակույթի և արվեստի պետհամալսարանի թատերական ֆակուլտետի դերասանի վարպետության հեռակա բաժինը: 
        1971 թվականին մասնակցել է հաղորդավարների մրցույթին և ընդունվել Հեռուստառադիոպետկոմ։ Խոսքարվեստի ուսուցիչներն են եղել Մարատ Հալաջյանը, Ջոն Հակոբյանը, Լիա Կարապետյանը, Հայկուհի Գարագաշը և Հրաչուհի Ջինանյանը: 
        Երկար տարիներ մասնակցել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերի կրկնօրինակման թարգմանչական և խմբագրական աշխատանքներին, եղել է բազմաթիվ տոնակատարությունների, Հայֆիլհարմոնիայի կազմակերպած համերգների հանդիսավար։
        «Վեմ» ռադիոկայանում աշխատում է հիմնադրման օրվանից՝ 2002 թվականից, որպես հաղորդավար: Նրա ձայնն ամեն օր հնչում է ռադիոկայանի եթերից «Գանձասար» հաղորդաշարում, ինչպես նաև ամենշաբաթյա «Համաշխարհային դասական երաժշտություն», «Մեր կինոն», «Հայկական վանքեր և սրբատեղիներ» հաղորդումներում:  
          2014 թվականից «Կոմիտաս` հավերժի ճամփորդը» մոնոներկայացմամբ հանդես է եկել Գերմանիայում, Հունաստանում, Մոսկվայում, Տուլայում, Կալուգայում, Հորդանանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ավստրալիայում, Երևանում, Գավառում:
          Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով և պատվոգրերով:      

Աիդա Ներսիսյան

Ծնվել է 1948 թ. հոկտեմբերի 6-ին Երևանում: 1966 թվին ավարտել է Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 միջնակարգ դպրոցը` ոսկե մեդալով: Նույն թվին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ (հայոց լեզու և գրականություն): Ավարտելուց հետո` 1971 թ., աշխատանքի է անցել Հայաստանի պետական հեռուստատեսությունում որպես հաղորդավար: Հեռուստատեսությունում աշխատել է 30 տարի: Լայն է եղել վարած հաղորդումների շրջանակը` լրատվություն, արվեստ, կինո, գրականություն, երաժշտական, ուսումնական հաղորդումներ... 1987 թվականին ստացել է բարձրակարգ հաղորդավարի որակավորում: 2002 թվականից աշխատել է «Վեմ» ռադիոկայանում որպես հաղորդավար: Նրա ձայնը հնչում է «Գանձասար» ռադիոհանդեսում, «Հայկական վանքեր և սրբավայրեր», «Ոսկեփորիկ», «Ինչ են ասում նշանավոր մարդիկ Աստվածաշնչի մասին» հաղորդաշարերում։ Նա նաև ներկայացնում  է եթերով հնչող երաժշտական կատարումները: 

Աննա Հեքեքյան
Վիքիպեդիա

1978 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, 1980 թվականին՝ Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի բեմական խոսքի ամբիոնի ասպիրանտուրան։ 1980-1981 թվականներին եղել է Հայաստանի հանրային ռադիոյի ռեժիսոր, 1990 թվականից աշխատում է Հանրային ռադիոյի մշակութային հաղորդումների խմբագրությունում: 1983-1988 թվականներին եղել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի բեմական խոսքի ամբիոնի լաբորանտ. դասավանդում է նույն ամբիոնում, 2003 թվականից՝ դոցենտ։
2016 թվականից Հայաստանի ազգային մշակութային հեռուստաընկերության մրցանակաբաշխության մասնագիտական ժյուրիի կազմում է։
2002 թվականից աշխատում է «Վեմ» ռադիոկայանում որպես հաղորդավար։ Ընթերցում է «Գանձասար» և «Հայկական վանքեր և սրբատեղիներ» հաղորդաշարների տեքստերը։

 

Հասմիկ Գուլակյան
Ակունք

Ծնվել է 1957-ին Իջևան քաղաքում: 
1973–74 ուս. տարում ավարտել է տեղի թիվ 3 միջնակարգ դպրոցը: 1976-ին ընդունվել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետ. 3-րդ կուրսն ավարտելուց հետո փոխադրվել է Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ. ավարտել է 1982-ին: 1983–2002 թթ. աշխատել է Հանրային ռադիոյի (նախկինում` Հեռուստառադիոպետկոմ) արտասահմանի հայության համար հաղորդումների խմբագրությունում (մինչև լուծարվելը) որպես խմբագիր: 2002-ից «Վեմ» ռադիոկայանում վարում է «Ակունք» հեղինակային ռադիոհանդեսը, 2016-ից՝ նաև «Նոր գրքեր» հաղորդաշարը: 1998–99-ին, միաժամանակ, աշխատել է «Իրավունք» թերթի, 2001–04-ին` «Վասն հայության» շաբաթաթերթի, 2005-ին`«Գոլոս Արմենիի» (հայերեն) թերթի խմբագրություններում, 2004-ին խմբագրել է «Շրջադարձ» ամսագիրը (Գևորգ Յազըճյանի հետ. լույս է տեսել 5 համար): 2006-ից աշխատում է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում որպես խմբագիր: 2009-ից «Հայկական հանրագիտարան» հրատարակչության պատասխանատու քարտուղարն է: 
Հեղինակ է տասնյակ հաղորդաշարերի («Վերընձյուղված հայրենիք», «Ազատագրական պայքարի ակունքներում», «Հայկական գաղթավայրեր», «Հայկական հարց», «Պատմության կեղծարարները», «Հայոց արծվաբույն. Արցախ», «Ճակատագրեր», «Դարավերջի խոհեր»,    «Դարը` մեր մեջ, մենք` դարի», «Ազգային ինքնություն», «Հայոց պատմության հիմնահարցեր», «Հայագիտության հիմնախնդիրներ», «Ազգայնականություն. ինչո՞ւ է այն անհրաժեշտ», «Ո՛չ  օտարալեզու դպրոցներին ՀՀ-ում», «Մենք և գիտությունը», «Հանքարդյունաբերությունը և մենք», «Բարոյականությունը և մենք», «Մտորումներ 2015-ի նախաշեմին» և այլն): Թղթակցում է հանրապետական և սփյուռքի հայկական մամուլին:
Հ. Գուլակյանը կազմել և հրատարակել է վաղամեռիկ փիլիսոփա-բանաստեղծ Նարեկ Հովսեփյանի «Նոյյան աղավնու վերադարձը» մաքսիմների և արձակ բանաստեղծությունների ժողովածուն՝ նույնանուն վիպակով հանդերձ: 

Անի Փաշայան
Գրական ընտրանի

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության բաժինը, նաև Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանի դաշնամուրային բաժինը: Բանասիրական գիտությունների թեկնածու է, գիտական բազմաթիվ հոդվածների և մենագրության հեղինակ։ 2016 թվականից «Վէմ» ռադիոկայանում վարում է «Գրական ընտրանի» հաղորդաշարը:

 

Արաքս Պողոսյան

Վարում  է «Վեմ» ռադիոկայանի «Աշխարհայացք» և «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարերը: Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս է: Աշխատել է լրագրության տարբեր ոլորտներում՝ ամսագիր, կայք, ռադիո, հեռուստատեսություն: Լրագրողական քայլերը սկսել է Հանրային ռադիոյում, այնուհետև աշխատել «Ար», «Հ1», «Արմենիա», «Շողակաթ» հեռուստաընկերություններում: Երկար տարիներ եղել է «Ռադիո Հայ» և «Հայ FM»  ռադիոկայանների լրատվական հաղորդումների վարողը: Որպես վավերագրական ֆիլմերի սցենարիստ աշխատել է «Հ1» և «Արմենիա» հեռուստաընկերություններում: Ունի տպագրված բանաստեղծական շարքեր «Գրական թերթում», «Նոր դար», «Գարուն» և «Անդին» ամսագրերում: Կրթությամբ բանասեր է և մինչև լրագրությամբ զբաղվելը հայոց լեզու և գրականություն է դասավանդել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: 

Իզաբելա Ալեքսանյան
Ծնողական ժողով

Ավարտել է Երևանի պետհամալսարանի լրագրության ֆակուլտետը: 
«Վեմում» աշխատում է 2012 թվականից: 
«Ծնողական ժողով» ամենշաբաթյա` կրթական և հոգեբանական ուղղվածությամբ հաղորդաշարի հեղինակն է և վարողը ուղիղ եթերում: 

Լիլիթ Ավագյան
Հայելի

Աշխատել է Հանրային ռադիոյի «Երևան» ծրագրում, «Առավոտ» օրաթերթում, թղթակցել «Ազատություն» ռադիոկայանին: 2006-ից 2015 թթ․ աշխատել է «168 Ժամ» թերթում։ «Հայկական ժամանակ» օրաթերթի, «Media.am» կայքի, «Ինքնագիր» գրական հանդեսի հեղինակներից է։ 
2006 թ.-ից վարում է «Վէմ» ռադիոկայանի «Հայելի» հեղինակային հաղորդաշարը:

 

Օլյա Նուրիջանյան
Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ

«Վեմում» աշխատում է 2006 թվականից:
Հեղինակն է «Հայ կոմպոզիտորներ և կատարողներ» հաղորդաշարի: Ամեն երեքշաբթի և ուրբաթ երաժշտական ուղիղ եթերն է վարում՝ հաճախ ունենալով ուղիղ եթերային հարցազրույց-հանդիպումներ: «Վեմից» դուրս՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Երաժշտության պատմություն» ամբիոնի դասախոս է, տեղի ձայնադարանի ղեկավար, մասնակցում է գրադարանի խմբագրական աշխատանքներին: Ունի արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան, ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան, մասնագիտությամբ՝ երաժշտագետ:

 

Գրիգոր Դանիելյան (Դանիել Երաժիշտ)
Համաշխարհային դասական երաժշտություն

«Վէմ» ռադիոկայանում աշխատում է 2003 թվականից։
Վարում է «Համաշխարհային դասական երաժշտություն» հեղինակային հաղորդաշարը։  
Մասնագիտությունը՝ երաժշտագետ, դիրիժոր։
«Ըստ Նիկոլայ Բերդյաևի՝ մարդն իր գոյությունն արդարացնում է արարելով, ստեղծագործելով։ Ահա թե ինչու ես շնորհակալ եմ  «Վեմ» ռադիոկայանի ղեկավարությանը և աշխատակազմին, որ ինձ հնարավորություն է տրված ստեղծագործելու, կատարելագործվելու, ինձ պիտանի զգալու և ծառայելու հայրենակիցներիս» (Դանիել Երաժիշտ)։

Ինեսսա Խաչատրյան
Երաժշտական թատրոնի գոհարներ

2011 թվականի օգոստոս ամսից  սկսել է աշխատել «Վեմ» ռադիոկայանում որպես հնչյունային ռեժիսոր և խմբագիր: 
2016 թվականից հեղինակում է «Երաժշտական թատրոնի գոհարներ» հաղորդաշարը:
Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի մագիստրատուրան:

Նրա նշանաբանն է՝ «Առանց երաժշտության կյանքը սխալմունք կլիներ» (Ֆրիդրիխ Նիցշե)։

Տաթեվիկ Տանանյան
Առցանց պորտֆոլիո

Աշխատում է «Վեմ» ռադիոկայանում 2016 թ. փետրվարից որպես կայքի ադմինիստրատոր և գրաֆիկական դիզայներ։ «Վեմի» նոր կայքի (2016 թ.) դիզայներն է։

2017 թվականից հեղինակում է «Արվեստի երանգներ» հաղորդաշարը:

Մասնագիտությամբ կոմպոզիտոր ու դաշնակահար է, զբաղվում է նաև պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ, ֆոտոմանիպուլյացիայով և նկարչությամբ։ «Վեմի» աշխատանքից ազատ ժամանակ համագործակցում է արտասահմանյան և տեղական զանազան ընկերությունների հետ որպես գրաֆիկական և վեբ դիզայներ։ 

Նրա նշանաբանն է՝ «Չկա աշխարհից խուսափելու ավելի հավաստի միջոց, քան արվեստը,
Եվ չկա նրան միանալու ավելի հավաստի միջոց, քան արվեստը։» (Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե)։

Գայանե Ամիրաղյան
Տաղարան

Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտական բաժինը (2007), այնուհետև՝ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան (2011): 2012 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2012 թ.-ից Արվեստի ինստիտուտի գիտաշխատող է, 2015 թ.-ից՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող: Զեկուցումներով հանդես է եկել հանրապետական և միջազգային գիտաժողովներում: Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է: 

2008-2012 թթ. աշխատել է «Վէմ» ռադիոկայանում՝ որպես թողարկման օպերատոր:
2011-2012 թթ. վարել է «Երաժշտական կամուրջ», 2013-2016 թթ.՝ «Տաղարան» հեղինակային հաղորդաշարերը:

 

 

Կարեն Մարատի Հալաջյան
Մեսրոպ քահանա Արամյան
Սարգիս Նաջարյան
Աիդա Ներսիսյան
Աննա Հեքեքյան
Հասմիկ Գուլակյան
Անի Փաշայան
Արաքս Պողոսյան
Իզաբելա Ալեքսանյան
Լիլիթ Ավագյան
Օլյա Նուրիջանյան
Գրիգոր Դանիելյան (Դանիել Երաժիշտ)
Ինեսսա Խաչատրյան
Տաթեվիկ Տանանյան
Գայանե Ամիրաղյան
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49