Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

Նա իր կյանքում հասցրել է երկու հանճարեղ բեմադրություն անել: Իր ուսանողների մոտ երբ ուզում է ինքն իրենից մեջբերում անել, ասում է՝ Սոկրատն ասել է, իսկ երբ ուզում է Սոկրատին մեջբերել, ասում է՝ պապս ասում էր: Ինչո՞ւ: Ինչու է կարծում, թե թատրոնը միայն ներկա ունի, և դերասանն էլ մի բան է, որ կարող է երբեմն սեռ չունենալ:
Ինչու սեղանի շուրջ նրա շրջապատում բոլորը, նրանից սկսած, ասում են. «Աստվա՛ծ, ների՛ր Հակոբյանի բոլոր մեղքերը»: Վերջապես երբ է գրելու «Ավետարան ըստ իմ տատի» գիրքը: Հարցերի պատասխանները՝ բեմադրիչ, դերասան Դավիթ Հակոբյանի դիանկարում:

