Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Լույս է տեսել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հեղինակային «Հայաստանի պատմություն» մատենաշարի երկրորդ՝ «Սալմաստ» հատորը: Մատենաշարն ընդգրկելու է խորհրդանշական 36 հատոր, այնքան, որքան մեսրոպյան այբուբենի տառերն են:
Այստեղ այնպիսի մասունքներ են փրկվել անհայտությունից կամ մոռացությունից, որոնց գիտական, պատմական, աշխարհագրական, մշակութային, ժողովրդագրական, ազգագրական և այլ արժեքներ անանց են: Հանրագիտարանային նշանակության այս մատենաշարն իսկապես գանձարան է դառնալու ապագա ուսումնասիրողների համար: Միայն թե շուտ հայտնվեն մեկենասներ՝ այս անկրկնելի ծրագիրն իրականացնելու համար:
- Սամվել Կարապետյան

