Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Երիտթուրքական եռապետության պարագլուխներից Էնվերն ու Ջեմալը կասկածելի բարեկամական հարաբերությունների մեջ էին նոր գիշատիչների՝ բոլշևիկյան Ռուսաստանի հետ: 1920 թ. օգոստոսի 24-ին ռուսները ճանաչեցին թուրքական «Ազգային ուխտը»: Պովոլժիեում սարսափելի սովի ամիսներին Ռուսաստանն ահռելի ֆինանսական օգնություն էր ցույց տալիս Թուրքիային… Պատմության մեջ երբևէ չլսված բան…
Քեմալա-բոլշևիկյան սիրախաղի դափնեպսակը Կարսի պայմանագիրն էր:
ՌԴ-ն թղթի վրա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Իսկ ի՞նչ պետք է այսօր անի՝ Հայոց ցեղասպանության հետևանքները վերացնելու համար:
- Ռաֆայել Թադևոսյան

