Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

- Հյուր՝ Մարիամ Հարությունյան
Նա այս քաղաքից չէր, բայց հիմա քաղաքն իրենն է դարձրել: Իսկ ինչու քաղաքը այդպես էլ չի կերպավորվում նրա պոեզիայում: Ինչու է վիրավորվում, երբ ասում են՝ ո՞նց կարող է քեզ պես լավ աղջիկը բանաստեղծություններ գրել: Երբ է գալու նրա «այլմոլորակցին»: Ճի՞շտ է, որ պոեզիային խելքը տված աղջիկների կյանքում ուշանում է այդ այցելությունը: Արևի շողի՞ն պաշտելն է մարդուն առավել սազական, թե՞ շողը ստեղծողին: Ժամանակին բեմից էր շարական երգում, հիմա՝ մենակ, մեկուսի: Ինչո՞ւ: Որոնք են եղել նրա 21 տարիների կուռքերը, որոնց նա հերթով կոտրել է: Ինչ է ուրացումը նրա համար և ինչու է միշտ «Գառնուկը» ներում մեզ: Ինչու Նոր պատվիրան տալու կարիք այլևս չկա: Հարցերի պատասխանները՝ երիտասարդ ստեղծագործող Մարիամ Հարությունյանի դիմանկարում:

