Հաճախ ենք մենք մեր առօրյա կյանքում գիտակցաբար կամ անգիտակցաբար գործածում մտքեր, արտահայտություններ, որոնք աստվածաշնչյան խոսքեր են, բայց արդյո՞ք գիտենք այս անգին խոսքերի իմաստն ու նշանակությունը: Արդյո՞ք անտեղի և անհարկի չենք մեջբերում դրանք: Ահա այս մասին է ձեզ պատմում «Մտորումներ» հաղորդաշարը:

Այս արտաlայտությունը վերցված է Տասնաբանյա պատվիրաններից երկրորդից: Աստված սեր է, իսկ սիրո դրսևորումներից մեկը համաշխարհային ներդաշնակությունն է: Եվ այդ պատճառով այն ամենն, ինչ մարդու մեջ կապված է անհամաձայնության, հակառակասիրության հետ, Աստծո համար անցանկալի է: Եվ որպեսզի ներդաշնակություն հաստատվի ինչպես մարդու ներքին աշխարհում, այնպես էլ մարդկանց միջև եղած հարաբերություններում, Տեր Աստված հայտարարում է տասը պատվիրանները, որոնք պետք է դառնան մարդկության բարոյական ողջ ուղու սկիզբը, միջնամասն ու վերջը: Աստծո Օրենքի հիմքը հանդիսացող տասը պատվիրանները Նոր Կտակարանի համար ունեն անանց նշանակություն: