Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Շուշան Սիրույանը սովորելու նպատակով արտերկրից Երևան եկած այն երջանիկներից է, որոնք իրենց ուսումնառության տարիներին՝ 1980-ական թթ. վերջերին, հայրենիքում էին և տեսան մեր ազգային վերազարթոնքը: Ո՛չ միայն տեսան: Նրանք ամուր կանգնեցին մայր հողի վրա, վստահ, որ սա՛ է իրենց միակ ու վերջին հանգրվանը, որ ամեն տեղ կարելի է ապրել ժամանակավոր՝ բացի տնից, ինչպես ասում էր ռուս մեծ դասականը՝ Լև Տոլստոյը:
Շուշանն այստեղ էլ հանդիպել է իր կյանքի ապագա ընկերոջն ու արմատներ ձգել հայրենիքում: Նրանք ստեղծել են իսկապես օրինակելի ընտանիք: Նրանք այստեղ ամեն ինչ են անում՝ նպաստելու համար մեր պետականության կայացմանն ու հայապահպանությանը:
- Շուշան Սիրույան

