Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

1960-ական թթ-ի կեսերից Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը (այժմ՝ պետական լեզվաբանական համալսարան) կազմակերպել է 10-ից ավելի Բրյուսովյան ընթերցումներ, որոնց մասնակցել են ոչ միայն հայ մասնագետներ: Գրականագետների քննարկած հարցերը, անշուշտ, համամարդկային նշանակություն ունեն, որովհետև Բրյուսովի սխրանքը սոսկ գրական նախաձեռնության արդյունք չէր, այլ եղեռնագործ բարբարոսի ձեռքը բռնելու կոչ՝ հանուն ինքնատիպ մշակույթ ստեղծած հայ ժողովրդի փրկության: Եվ այն հանգամանքը, որ Վալերի Բրյուսովի կազմած «Հայկական պոեզիա…» ժողովածուն բազմիցս վերահրատարակվել է, մեծագույն երախտագիտություն է առ մարդասեր բանաստեղծը և խոնարհում նրա անկրկնելի սխրանքի առաջ:
- Միքայել Ամիրխանյան

