Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Անգլիացի վիպագիր, դրամատուրգ և էսսեիստ Ջոն Գոլսուորդիի անունն առաջին հերթին կապվում է «Ֆորսայթների պատմությունը» վիպաշարի հետ, որը հայտնի դարձրեց նրան որպես իրատեսական արձակի մեծ վարպետ: Գոլսուորդիի արձակին բնորոշ են նուրբ դիտողականությունը, սուր քննադատությունը և քնարականությունը: Նրա մի շարք հոդվածներ՝ «Գրականությունը և կյանքը», «Բնավորության կերտումը գրականության մեջ» և այլն, իրատեսական գրականության ծրագրեր են: Իր գրական ուսուցիչներ նա համարում էր Տոլստոյին և Տուրգենևին, իսկ գրական կողմնորոշումը հասարակական և սոցիալ-հոգեբանական խնդիրներին անդրադառնալն էր:

