Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

- Հյուր՝ Սեդա Տոնոյան
Բազմաթիվ հետազոտողներ, ի թիվս որոնց՝ Մանուկ Աբեղյանը, նշել են քրիստոնեական աշխարհայացքի և բարոյականության զգալի ազդեցությունը մեր էպոսի վրա: Որոնք են «Սասնա ծռերում» հիմնական քրիստոնեական խորհուրդները: Որն է մեր էպոսի քրիստոնեական արժեհամակարգը, որ դրսևորվում է որպես բարոյական նորմերի համալիր: Քրիստոնեության ժողովրդական ընկալումն ինչպես է երևում էպոսում և ինչով է տարբերվում եկեղեցական դոգմատիկ քրիստոնեությունից: Հարցերի շուրջ զրուցում ենք Հայ-ռուսական սլավոնական համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոս Սեդա Տոնոյանի հետ:

