Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

- Տ. Տաճատ ավ. քհն. Դավիդյան
Սուրբ Գրքից գիտենք, որ Աստված ամեն ինչ է ամեն ինչում: Ինչպե՞ս սա հասկանալ: Տերն ասաց, որ մեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, իսկ մարդն Աստծուն պատկերակից ու նմանակից է: Ասել է, թե որտեղ կա մարդ արարած, այնտեղ ներկա է Աստվա՞ծ՝ անկախ նրանից, թե այդ մարդն ինչ կարգավիճակում է: Ինչպե՞ս հասկանալ՝ մեր ո՛ր քայլերն է առաջնորդում Աստված և որոնք՝ ո՛չ:

