Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

19-20-րդ դարերում Ֆրանսիայի վարած քաղաքականությունը Հայկական հարցում ինչո՞վ էր տարբերվում իր հարևանի՝ Մեծ Բրիտանիայի վարած քաղաքականությունից:
Հետպատերազմյան տարիներին Հայկական հարցի կրախի և ՀՀ-ի դեմ քեմալական ագրեսիայի գործում ծանրակշիռ ներդրում ունի Ֆրանսիան: Իսկ գերտերություններն այնքա՜ն գծուծ էին հայերին օգնելու հարցում, ինչը հատկապես դրսևորվեց Սան Ռեմոյի խորհրդաժողովում: Ի՞նչ էր տալիս դաշնակիցներին Արևելքում փոքր ժողովուրդների պաշտպանի կեղծ վարկը:
- Ռաֆայել Թադևոսյան