Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

Ինչու և ինչպես է լրատվությունը դառնում ժամանակակից մարդու արյունատար համակարգը, ժամանակակից հասարակության աստվածը: Ինչ է զգում լրագրողը, երբ սեփական անձի դեմ մահափորձն է մնում չբացահայտված: Նրա համար Բի Բի Սի-ում է՞ր աշխատելն ավելի հեշտ, թե՞ Հայաստանում: Չարենցյան Երկիր Նաիրին, իր կարծիքով, որքանով է վերաբերում այսօրվա Երկիր Նաիրիին: Տեր-Գրիգորյանների քահանայական տոհմի ժառանգը մտադիր չէ՞ վերականգնել պատմական արդարությունը՝ վերականգնելով իր իսկական ազգանունը: Որոնք են իր կյանքի հիմնարար հարցադրումները: Այս և այլ հարցերի պատասխանները՝ լրագրող, Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դիմանկարում:

