Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Սփյուռքահայ գործիչ Կարո Հակոբյանը մաթեմատիկոս է, համակարգչային ոլորտի մասնագետ և տասնամյակներ շարունակ զուգահեռաբար զբաղվում է նաև հասարակական գործունեությամբ: Դեռ երիտասարդ տարիքից մտնելով ազգային-հասարակական դաշտ՝ նա հիմնադրել և ղեկավարել է հայկական մշակութային կազմակերպություններ, հրատարակել թերթեր: Իսկ 2003-ին հիմնադրած Եվրոպայի հայերի համագումարի նպատակը ոչ միայն այնտեղ բնակվող հայության ազգային, մշակութային և հասարակական շահերը պաշտպանելն ու զարգացնելն է, այլև Հայկական հարցի լուծմանը յուրովսանն նպաստելը: