Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Մենք այսօր էլ ամբողջությամբ չենք գիտակցում անկախության գինը և ռուսամետ ենք կամ արևմտամետ… Այսօր էլ մեր հասարակության մեջ կան շերտեր, որոնք դեռ չեն կարողանում հասկանալ՝ թե՛ այն ժամանակ, թե՛ 1991-ին մենք ցանկանո՞ւմ էինք անկախանալ, թե՞ անկախությունը մեզ պարտադրվեց: Թվում է, թե 1991-ին մարդիկ մեքենաբար են կողմ քվեարկել Անկախության հռչակագրին: Այսօր էլ հարցերի հարցը նույնն է՝ հայ ազգին անկախ պետականություն պե՞տք է, թե ոչ: Եթե պետք է, ապա ինչո՞ւ է մեր ժողովուրդը խոշոր հաշվով այսքան օտարամետ…
- Վլադիմիր Հարությունյան