Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Ժողովրդական ավանդական խոսք կա. «Սեպը սեպով են հանում»: Եթե ժամանակին ականջալուր լինեինք այս իմաստնությանը, թույլ չէինք տա, որ այդ սեպը խրեին մեր հայրենիքի մարմնի մեջ, ու այսպես չէինք մոլորվի… Ժամանակները շատ բարդ էին, հասկանալի է, բայց մենք մեր ձեռքով իրականացրինք օտարների նպատակները՝ ինքնակործանման ճանապարհով… Մյուս կողմից էլ՝ ժամանակները միշտ են բարդ ու խառնակ՝ քաղաքագիտություն չունեցող, դիվանագիտություն չունեցող, ազգային ծրագիր չունեցող հանրությունների համար, և անհեթեթ ու պարզապես ծիծաղելի է նման դեպքերում ուրիշներին մեղադրելը…
- Վլադիմիր Հարությունյան