Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Մեծություն, Ուսուցիչ, Արտիստ ու Վարպետ… Նրա կյանքում Հայրենիքի էջը բացվել էր Վազգեն Ա-ի օրհնությամբ: Երգեցիկ ձայնը բյուրեղացրել էր Թամար Շահնազարյանի դասարանում: Այս ադամանդե բասը Հայաստանից դուրս հնչեցրել էր Հովհաննես Չեքիջյանը: Նա լրացրել է 20-րդ դարի վերջի հայկական օպերային բեմի մեծերի պատկերասրահը, կառուցել 21-րդ դարի սկզբի վոկալ-մանկավարժական ամուր դպրոց:
Հաղորդումը նվիրված է Վալերի Հարությունյանի հիշատակին։