Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Հաղորդումը նվիրված է ամերիկացի գրող, ‹‹Փրկիչը տարեկանի արտում›› վեպի հեղինակ Ջերոմ Դեյվիդ Սելինջերին: Այս վեպում դեռահաս Հոլդենի կերպարի միջոցով նա պատկերեց ամերիկյան աշխարհը, որ նաև ամբողջ աշխարհի մոտավոր նկարագիրն էր: Վեպն ունեցավ չտեսնված հաջողություն՝ հետաքրքրելով աշխարհի տարբեր ծագերում ապրող միլիոնավոր ընթերցողների: Սելինջերը նաև մի շարք ինքնատիպ նորավեպերի և պատմվածքների հեղինակ է: 1965 թվականին Ջերին հեռացավ մարդկանցից՝ բնակվելով մի գողտրիկ գյուղակում: Այստեղ նա ապրեց մինչև իր կյանքի ավարտը՝ 2010 թվականի հունվարի 27-ը…

